ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հույսի զգացումը չի դադարել, այն ճիշտ ժամանակին պետք է գործադրվի, որով կկնքվի այդքան բաղձալի հաղթանակը․ Բագրատ Սրբազան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդիկ հասել են այն գիտակցության, որ չեն ցանկանում աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին ուղիղ եթերում հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա ասաց, թե պետական ապարատում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան։

«Մեր երկրում կադրեր չափազանց շատ կան, մարդկանց միշտ հարց եմ տվել՝  ինչի՞ց է, որ մենք այսքան նվիրյալ ունենք, բայց գտնվում ենք այսքան թշվառ վիճակում, պատասխանը մեկն է՝  պետությունը, որը ղեկավարում է այս չարիքը, ոչ նպատակ ունի, ոչ օրակարգ, ոչ էլ ուղղություն։ Նա ամբողջությամբ լծված է քանդելու մեջ»,- ասաց Սրբազանը։

Նա նշեց, թե հույսի զգացումը չի դադարել, այն ճիշտ ժամանակին պետք է գորածադրվի, որով կկնքվի «այդքան բաղձալի հաղթանակը»։

«Այդ օրերը չեն ուշանալու, համբերությամբ զինվեք, հավատքով ամրացեք, ամեն ինչ մեր ձեռքում է»,- հավելեց Սրբազանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular