Իսպանիայի դատախազությունը Մոուրինյոյին մեղադրանք է ներկայացրել
ՍՊՈՐՏԻսպանիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Պորտուգալացի մասնագետը, որը ներկայումս մարզում է «Մանչեսթեր Յունայթեդը», մեղադրվում է հարկեր չվճարելու մեջ:
Նշվում է, որ 2011-2012 թվականներին 54-ամյա Մոուրինյոն խուսափել է 3,3 միլիոն եվրոյի չափով հարկային պարտավորություններից:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հարկեր չվճարելու մեղադրանք է ներկայացվել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: