Չելսին իր ֆուտբոլիստին տուն է ուղարկել` սոց. կայքերում արված վիրավորական գրառումների համար
ՍՊՈՐՏ«Չելսիի» կիսապաշտպան Քենեդին լքել է ակումբի ճամբարն Ասիայում:
Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, բրազիլացի կիսապաշտպանը վերադարձել է Անգլիա ակումբի որոշմամբ` սոցիալական կայքերում կատարած վիրավորական գրառումների հետ կապված:
Հիշեցնենք` «Արսենալի» հետ Պեկինում կայացած խաղում երկրպագուները սուլել են 21-ամյա ֆուտբոլիստին, քանի որ վերջինս ավելի վաղ ծաղրել էր իր աշխատավայրում քնած անվտանգության աշխատակցին:
Հիշեցնենք` «Չելսին» ավելի ուշ ներողություն էր խնդրել չին ժողովրդից Քենեդու պահվածքի համար: