Էդգար Բաբայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող (ֆոտո)
ՍՊՈՐՏՖուտբոլի Դանիայի առաջնության 31-րդ տուրում «Հոբրոն» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել է «Վանդսյուսելին»:
Դաշտի տերերի կազմում խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը: 23-ամյա Բաբայանը մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման եւ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
Դանիայի ընթացիկ առաջնության 16 խաղում հայ ֆուտբոլիստը դարձել է 5 գոլի եւ երեք գոլային փոխանցման հեղինակ:
Tillykke til Edgar Babayan som i dag blev kåret til kampens spiller. pic.twitter.com/5qx8jikNt2
— Hobro IK (@hikfodbold) April 22, 2019