EXCLUSIVE. Ես շշմած նստել էի, թե էս ինչ է կատարվում, հետո բոլորը ոտքի կանգնեցին. Հարութ Փամբուկչյան
ՄՇԱԿՈՒՅԹՆերկա օրերում երբեմն հայր ու որդու մեջ չի լինում վստահություն, փոխադարձ հոգևոր կապ, որը կա պրոդյուսեր Խաչիկ Եղոյանի և լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի միջև:
Ի շնորհիվ Խաչիկի՝ Past.am-ի լրագրողը հասցրեց հանդիպել երեք օրով հայրենիք
ժամանած ՀՀ վաստակավոր արտիստին, ու միասին պարզեցինք այցելության
պատճառը:
Ո՞րն է այս անգամ կարճ ժամանակով Երևանում գտնվելու առիթը։
Վերջերս Լոս Անջելոսում ի՞նչ պատմություն է եղել Ձեր անվան հետ կապված։
-Նոյեմբերի 26-ին Լոս Անջելոսի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարել է
Հարութ Փամբուկչյանի օր :
Ինձ հրավիրեցին այնտեղ, ես գիտեի՝ մի պատվոգիր կտան ու կճանապարհե , բայց
պարզվեց՝ ամեն տարի այդ օրը պիտի նշվի , ամբողջ մեծ քաղաքում իմ
երաժշտությունը պիտի տարածվի:
Շշմած նստել էի, չէի հասկանում, թե էդ ինչ է կատարվում շուրջս , հետո բոլորը ոտքի կանգնեցին, շնորհավորեցին. հուզված տուն եմ վերադարձել:
Փառավոր, պատմություններով հագեցած կյանք ապրած Հարութ Փամբուկչյանի
չհասցրած գործերը որո՞նք են։
Եթե նորից ծնվեի, ապա կապրեի...
- Նորից նույն կյանքով կապրեի, բայց կփոխեի, կավելացնեի կնոջս հանդեպ սերը,
հոգատարությունը: