ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 29)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իռլանդիա՝ Սահմանադրության օր։
 
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
 
1884 – ծնվել է նկարիչ Սեդրակ Առաքելյանը։
 
1910 – ծնվել է գրականագետ Արամ Ինճիկյանը։
 
1917 – Ռուսաստանում իշխանության գլուխ անցած խորհրդային կառավարությունը ընդունել է դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որով ճանաչել է հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
 
1919 – ծնվել արձակագիր, բանաստեղծ Հովհաննես Ղուկասյանը։
 
1930 – ծնվել է թարգմանչուհի Սոֆի Ավագյանը։
 
1966 – վախճանվել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սալոմե Արեշյանը։
 
1971 – վախճանվել է քանդակագործ, մանկավարժ, արվեստի տեսաբան Սուրեն Ստեփանյանը։
 
1993 – վախճանվել է հանրահայտ դերասան Մհեր Մկրտչյանը։
 
2004 - Հայաստանի կառավարության որոշմամբ «Հայփոստ»-ի բաժնետոմսերը լիազորագրային կառավարմամբ փոխանցվել են «Կոնվերս-ինվեստ բանկ» ընկերությանը, որի փոխարեն «Կոնվերս-ինվեստ»-ը պետք է ստանա եկամուտների 20 տոկոսը:
 
2005 - Հայազգի մեծահարուստ Գաֆեսճյանների ընտանիքին պատկանող «Կասկադ Բանկ»-ը ձեռք է բերել վրացական «Էմպորիկի Բանկ»-ը:
 
2013 - տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձ, Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածուի մեքենայում պայթուցիկ է հայտնաբերվել։
 
2014 - Ստեփանակերտում ԼՂ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակել է անցած հուլիսին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը ապօրինաբար հատած երկու ադրբեջանցիների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի դատավճիռը: Ադրբեջանցի դիվերսանտներից մեկը դատապարտվել է ցմահ, իսկ մյուսը 22 տարվա ազատազրկման։
 
 
2016 - վաղ առավոտյան Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով զոհեր ու վիրավորներ։
 
 
ԱՇԽԱՐՀՈՒՄ
 
1170 — սպանվել է Անգլիայի թագավորի կանցլեր Կենտերբերիի արքեպիսկոպոս Թոմաս Բեկետը։
 
 
1708 — Ռուսաստանի ցար Պետրոս 1-ի հրամանով Ռուսական կայսրության տարածքը բաժանվել է ութ գուբերնիաների։
 
1709 – ծնվել է Ռոմանովների արքայատոհմից Ռուսաստանի կայսրուհի Ելիզավետա Պետրովնան։
 
1721 — ծնվել է ֆրանսիայի Լյուդովիկոս 14-րդ թագավորի ֆովորիտուհի մարքիզուհի դե Պոմպադուրը։
 
 
1766 — ծնվել է շոտլանդացի քիմիկոս և գյուտարար Չարլզ Մակինտոշը, որը հանդիսանում է անջրանցիկ թիկնոցի (մակինտոշի) հայտնագործողը։
 
1768 — Ռուսաստանում Եկատերինա 2-րդ կայսրուհին մտցրել է թղթադրամը։
 
1788 — ծնվել է դանիացի հնէաբան Քրիստիան Յուրգենսեն Թոմսենը, որը առաջինն է պատմության մեջ սահմանել քարե, բրոնզի և երկաթի դարաշրջանները։
 
1800 — ծնվել է ամերիկացի գյուտարար Չարլզ Գուդիերը, որը առաջինն է աշխարհում իրականացրել կաուչուկի վուլկանացումը և ռետինի ստացումը։
 
1845 – Տեխասը դարձել է ԱՄՆ-ի 28-րդ նահանգը:
 
1846 – ռուս աստղագետ Վասիլի Ստրուվեի նախաձեռնությամբ նոր հայտնաբերած մոլորակը կոչվել է Նեպտուն:
 
1860 – ջուր է իջեցվել Միացյալ Թագավորության «HMS Warrior» աշխարհում առաջին ամբողջությամբ երկաթե զրահանավը:
 
1898 – ծնվել է մեքսիկացի նկարիչ, մեքսիկական մոնումենտալ գեղանկարչության դպրոցի հիմնադիրներից մեկը հանդիսացող Սիկեյրոսը։
 
1911 – Մոնղոլիան անկախացել է Չինաստանի Ցին դինաստիայից:
 
1929 – ծնվել է գերմանացի ֆիզիկոս Յուրգեն Էյլերսը։
 
1938 – ծնվել է ամերիկացի դերասան, ճանաչված դերասանուհի Անջելինա Ջոլիի հայր Ջոն Վոյթը:
 
1980 – վախճանվել է ռուս գրող, հուշագիր, լեզվաբան և ուսուցչուհի, բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի կին Նադեժդա Մանդելշտամը:
 
1986 – վախճանվել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ Անդրեյ Տարկովսկին։
 
1989 – չեխ գրող Վացլավ Հավելը դարձել է Չեխոսլովակիայի վերջին նախագահ:
 
1991 - Ադրբեջանում տեղի է ունեցել պետական անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99,58 %-ը կողմ է արտահայտվել անկախությանը։
 
1993 — ուժի մեջ է մտել բիոլոգիական բազմաձևության մասին կոնվեկցիան։
 
1996 — Գվատեմալայում ավելի քան 36 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը ավարտվել է կողմերի միջև կնքված հրադադարով։
 
1998 — Կամբոջայի Կարմիր կխմերները ներողություն են խնդրել 1970-ականներին իրականացրած ցեղասպանության համար, որին զոհ է գնացել մոտ մեկ միլիոն մարդ։
 
2004 — վախճանվել է ամերիկացի բիոքիմիկոս և դեղաբան Ջուլիուս Աքսելորդը։
 
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular