Հայաստանի հավաքականի մուտքը Տոկիո-2020 (տեսանյութ)
ՍՊՈՐՏՏոկիոյում ընթանում է ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Բոլոր հավաքականները հերթով դուրս են գալիս Օլիմպիական ստադիոն:
Մարզադաշտ մտած և շրջան կատարած 12-րդ երկիրը Հայաստանի հավաքականն էր: Հայաստանի Հանրապետության դրոշակակիրներն էին բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը:
Հայաստանի հավաքականն ամբողջական կազմով չէր, քանի որ այն մարզիկներ, որոնց ելույթները մի քանի օրից են մեկնարկելու, դեռ չեն ժամանել Ճապոնիա: