Պղինձն էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ![Պղինձն էժանանում է](/timthumb.php?src=disc/24-01-22/be94b1646928f9300785654189ef4917.jpg&w=780)
Երկուշաբթի առավոտյան պղնձի գինը նվազում է ամրապնդվող դոլարի ճնշման ներքո, վկայում են աճուրդների տվյալները։
Comex բորսայում պղնձի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.71 տոկոսով՝ հասնելով 4,485 դոլարի մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ)։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ մեկ տոննա պղնձի գինը նվազել է 0.49 տոկոսով մինչեւ 9941 դոլար, ալյումինի գինը՝ 2.27 տոկոսով՝ մինչեւ 3040.5 դոլար, ցինկի գինը՝ 0.4 տոկոսով, մինչեւ 3635 դոլար։ դոլար։