Վաղը լուսադեմին Հայաստանին կմոտենա հաջորդ ակտիվ ցիկլոնը. Սուրենյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Վաղը լուսադեմին Հայաստանին կմոտենա հաջորդ ակտիվ ցիկլոնը. Սուրենյան](/timthumb.php?src=/disc/26-01-17/51cb37e969c367f3ac639ad2fc72a88f.jpg&w=780)
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր ցերեկը ցիկլոնի ուժը կթուլանա, որի արդյունքում կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը:
Վաղը լուսադեմին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը: Հունվարի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը Հայաստանը գտնվելու է այդ ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանի բարձրացումը կշարունակվի մինչև հունվարի 28-ը ներառյալ, իսկ հունվարի 29-ից ջերմաստիաճնը կրկին կնվազի»: