«Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագը կխաղա Բրազիլիայում
ՍՊՈՐՏԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան եւ ավագ Ֆերնանդինյոն կարիերան կշարունակի բրազիլական «Աթլետիկո Պարանաենսեում», որի խաղացող է եղել նաեւ 2000-2005 թվականներին, հաղորդում է Goal.com-ը։
37-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը կկնքի երկու տարվա պայմանագիր։
Ֆերնանդինյոն 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» 40 միլիոն եվրոյի դիմաց։ Այս ընթացքում նա անգլիական թիմի հետ մասնակցել է 373 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 32 գոլային փոխանցում։ Ֆերնանդինյոն դարձել է Անգլիայի հնգակի չեմպիոն։