Թուրքիայի տրանսպորտի նախարարը խոսել է հայ-թուրքական սահմանի բացման մասին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԹուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը, խոսելով Կարսի զարգացման և առևտրատնտեսական տեսանկյունից Թուրքիայի համար ունեցած նշանակության մասին, անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա փակ սահմանին, գրում է թուրքական «Միլլիյեթը»:
Արսլանն ափսոսանք է հայտնել հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառով, սակայն հայտարարել է, որ դրա բացումը հնարավոր է միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից հետո:
«Ցավոք, Թուրքիա-Հայաստան սահմանը փակ է: Երանի փակ չլիներ: Սակայն դա էլ իր պայմանն ունի՝ եթե Հայաստանն Ադրբեջանի հետ իր հարաբերությունները կարգավորի՝ մենք էլ սահմանը կբացենք», – ասել է թուրք նախարարը՝ նշելով, որ բաց սահմանների պարագայում Կարսը կարող է դառնալ տարածաշրջանային մի շարք առևտրային ճանապարհների հատման վայր:
Vesti.am