Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւր է անհետացել Վահան Քերոբյանի խոստացած լաստանավը․ «Հետք»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հետք»-ը գրում է

Հայաստանից Ռուսաստան հասնելու միակ ցամաքային ուղին անցնում է Վրաստանով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով։ Անբարենպաստ եղանակային պայմանները, ստուգումների խստացումները, քաղաքական ու տնտեսական պատճառները պարբերաբար փաստի առաջ են կանգնեցնում հայ արտահանողներին. Լարսի ճանապարհը փակվում է, կուտակումներ են առաջանում, վարորդները ստիպված են լինում բեռնված բեռնատարներով շաբաթներով մնալ ճանապարհներին, ապրանքներն են փչանում և այլն։

Տարիներով ձգվող այս խնդրին Հայաստանի կառավարությունը մեկ այլընտրանք է տեսնում՝ բեռների արտահանում ծովային ճանապարհով՝ լաստանավով։ Բայց առայժմ միայն մտածում է։

Ներքևում նշված ժամանակագրությունում Կառավարության և մասնավորապես Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարություններից մի քանիսն ենք ընդամենը առանձնացրել.

Կփոխհատուցվեն լաստանավով բեռնափոխադրումների տեղափոխման ծախսերը։

24 մարտի 2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան. «2022թ․-ի հունիսի 15-ից Սև ծովի «Փոթի» և «Կավկազ» նավահանգիստների միջև շաբաթական երկու անգամ կգործարկվի երկկողմանի լաստանավային հաղորդակցություն»։

05 մայիսի 2022

Վահան Քերոբյան. «Ռուսաստանին ուղղված պատժամիջոցները խոչընդոտում են հայկական լաստանավի գործարկմանը»։ 

23 հունիսի 2022

Վահան Քերոբյան․ «ՀՀ-ն բանակցում է հոլանդական APM-ի հետ, որ հայկական լաստանավի նկատմամբ սանկցիաներ չկիրառվեն»։

23 հունիսի 2022

Վահան Քերոբյան. «Լաստանավի գործարկման ժամկետ չեմ կարող նշել»։

23 Հունիս 2022

Վահան Քերոբյան. «Լաստանավի գործարկումը օրերի հարց է։ Շուտով կհրապարակվի չվացուցակը»։

11 օգոստոսի 2022

Արտահանողները վնասներ են կրում Լարսի կուտակումների հետևանքով, բայց իշխանությունները դիտորդի կարգավիճակում են։

2 նոյեմբերի 2022

Ամեն ինչ մոտ էր թվում հանգուցալուծմանը, երբ այս տարվա օգոստոսի 11-ին Քերոբյանը հայտարարեց՝ լաստանավի գործարկումը օրերի հարց է։ Խոստացավ, որ չվացուցակը շուտով կհրապարակվի։ 

Երեք ամիս անց. «Ձգձգումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներով»

Օգոստոսի 11-ից, երբ Քերոբյանը խոստացել էր չվացուցակ հրապարակել, անցել է գրեթե երեք ամիս, սակայն պարզվում է, որ լաստանավի համար Կառավարության կողմից հատկացված գումարն անգամ չի ծախսվել։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նշել են Էկոնոմիկայի նախարարությունից։ Պատասխանից ենթադրվում է, որ լաստանավ ոչ ձեռք է բերվել, ոչ էլ՝ վարձակալվել:

Հարցման պատասխանում, որով Վահան Քերոբյանից հետաքրքրվել էինք, թե ինչ փուլում է լաստանավի ձեռքբերումը, ինչու չի գործարկվում, նախարարությունից կցկտուր պատասխաններ են տվել։ Եթե հակիրճ ամփոփենք պատասխանը, ապա Էկոնոմիկայի նախարարությունը լաստանավի գործարկման վերաբերյալ ոչ մի հստակ տեղեկություն չունի։

«Լաստանավի գործարկման ժամկետների ձգձգումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներով։ Առաջացած բարդությունները հաղթահարելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հնարավորինս արագ գործարկելու նպատակով շարունակվում են անհրաժեշտ աշխատանքները»,- նշել են նախարարությունից։

Գերատեսչությունում չգիտեն՝ երբ կգործարկվի լաստանավը. «ՀՀ կառավարությունն աշխատանքներ է իրականացնում բոլոր կողմերի հետ՝ միջոցառումը հնարավորինս սեղմ ժամկետում մեկնարկելու նպատակով»:

Նախարարությունում նաև չգիտեն լաստանավի անունը, դրոշն ու գրանցման հասցեն:

Իսկ հարցին, թե ո՞ր ընկերությունն է շահագործելու լաստանավը, նշել են, որ տեղեկությունը կտրամադրվի առաջիկայում՝ միջոցառման գործարկմանը զուգահեռ:

Մինչդեռ, ավելի վաղ լաստանավի թեման այնքան առարկայական էր դարձել, որ օպերատոր էր ընտրվել Փոթի-Կավկազ նավահանգիստների միջև լաստանավային բեռնափոխադրումների համար: Խոսքը «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի մասին է:

Ըստ պետական ռեգիստրի՝ այս ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի ապրիլին: Սեփականատերը մեկ այլ ընկերություն է՝ «Արմ շիփփինգ քամփնի» անունով: Վերջինս փակ բաժնետիրական ընկերություն է, հետևաբար՝ սեփականատերերի մասին տվյալները բացակայում են: Միայն հայտնի է, որ «Սի ընդ էմ ինթերնեյշնլ»-ի և «Արմ շիփփինգ քամփնի»-ի տնօրենը նույն մարդն է՝ Դավիթ Իլոյանը, որը որևէ այլ ընկերությունում գրանցված չէ:

«Արմ շիփփինգ քամփնի»-ի էլեկտրոնային փոստով ռուսական բազաներում գրանցված այլ ընկերություններ ու անձինք կան: Նրանց թվում է անհատ ձեռնարկատեր Քրիստինա Հենրիկի Մալերյանը: Վերջինս Հայաստանում գրանցված «Ռիբեկ» ընկերության սեփականատերն է:

Այն, որ Քրիստինա Մալերյանը ուղղակի կամ անուղղակի կապ ունի «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ընկերության հետ ապացուցում է այն փաստը, որ նրա գրանցման հասցեն նույնն է, ինչ «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ընկերությանը: Երկուն էլ Երևանի Քաջազնունու փողոցի նույն հասցեում են:

Քրիստինա Մալերյանն, ըստ բաց աղբյուրների, գործունեություն է ծավալում հագուստի արտադրության ոլորտում: Նրան պատկանող «Ռիբեկ» ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության բնագավառում:

Սակայն, հատկանշական է այն, որ Քրիստինա Մալերյանը ժամանակին «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունում աշխատել է որպես երկաթուղու պետի տեղակալ (Октябрьская железная дорога): Սա կարող է նշանակել, որ «Սի ընդ էմ ինթերնեյշնլ»-ը կապ ունի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ:

Թե ինչու հարցման պատասխաններում նախարարությունը որևէ կերպ չի հիշատակել «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» անունը, հայտնի չէ: Սակայն, մայիսի 5-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ Վահան Քերոբյանը ընդգծել է, որ նշված ընկերությունը պետք է կնքի համապատասխան պայմանագրեր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ: «Այդ ընկերությունը «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ընկերությունն է, որն ունի համապատասխան պայմանագրային բազան երկու ընկերության հետ և պատրաստ է ձեռնամուխ լինել լաստանավային կանոնավոր հաղորդակցությանը: «Ըստ մեր պլանի՝ Փոթի և Կավկազ նավահանգիստների միջև ամենաուշը հունիսի 15-ից պետք է գործարկվի շաբաթական երկու անգամ ամեն ուղղությամբ ընթացող կանոնավոր լաստանավային հաղորդակցություն»,- ասել էր նախարարը:

Խոստացված լաստանավը պետք է կանոնավոր հաղորդակցություն ապահովեր վրացական Փոթի ու ռուսական Կավկազ նավահանգիստների միջև։ Դեռևս ամիսներ առաջ, Կառավարությունը որոշել էր սկզբնական շրջանում լաստանավից օգտվելու ծախսերի փոխհատուցում կատարել արտահանողներին՝ հաշվի առնելով, որ վերոնշյալ ցամաքային ուղուն որպես այլընտրանք դիտարկվող լաստանավի օգտագործումը առավել թանկ է բեռնափոխադրողների համար, և կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում։

Լաստանավով բեռնափոխադրումներ կազմակերպելու մասին խոսում է ոչ միայն ներկա կառավարությունը, այլև՝ նախորդ։ Սակայն, դա այդպես էլ «երազանք» է մնում հայ արտահանողների համար: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Более 800 родителей израильских солдат обвинили Нетаньяху в безответственном риске жизнями их детейПарламент Ливана избрал 14-м президентом страны командующего вооруженными силами, генерала Джозефа АунаИранский генерал обвинил Россию в том, что она не остановила продвижение повстанцев в СирииДепутат Европарламента: Планы Алиева нарушают суверенитет Армении и международное правоИ в регионах Армении стоимость проезда в общественном транспорте может повыситьсяРоман Григорян стал победителем турнира по шахматам «Рождественский Рапид – 2025» Тигран Назарян из Омска стал лауреатом Рождественского фестиваля творчества Исилькульской епархии РПЦ Медведев: Не удивлюсь, если сбривший бороду Пашинян вспомнит, что Армения – член ОДКБ В Армении с 4 февраля по 18 апреля пройдут учебные сборы резервистов Погода в Армении Министр: Проект вторичного продления срока эксплуатации Армянской АЭС реализуется успешно Правительство Армении освободило две компании от уплаты таможенных пошлин Умер российский стример Спокойнич: подробности, причины, последние дни В Японии на аукционе продали гигантского тунца за 1,3 млн долларов Тему асфальта тоже «бросают к ногам»: «Паст»Ожидаются новые увольнения: «Паст»«Всех статей Уголовного кодекса Армении будет недостаточно, чтобы судить Никола Пашиняна»: «Паст»В Армении отремонтируют памятники, посвященные памяти погибших в Великой Отечественной войне: «Паст»Решение по делу Карена Акопяна затягивается уже полтора месяца: какую позицию сегодня выскажет апелляционный суд? «Паст»На фестивале в Индии взбесившийся слон напал на людей: ранены по меньшей мере 17 человекФранция призвала Еврокомиссию предпринять жесткие действия в отношении Илона МаскаПольша и страны Балтии занимаются обеспечением энергетической инфраструктуры, необходимой для отсоединения от РФЗаявление партии «НАЦИОНАЛЬНОЕ ЕДИНСТВО АРМЯН»Экс-омбудсмен Армении: Нам необходимо выйти из плена пропаганды власти партии «Гражданский договор»В Китае произошло землетрясение магнитудой 5,5Аляска подала в суд на правительство США из-за ограничения бурения скважинФидан допустил проведение военной операции против курдских формирований в СирииФильмы «Адмирал Исаков» и «Маршал Баграмян. Искусство Победы» будут представлены на фестивале Правильного кино в Москве Земельный участок в общине Ахавнадзор возвращен государствуЭлина Аванесян победила Гретье Миннен и вышла в четвертьфинал WTA-250 в Хобарте Нефть продолжает дорожать после роста накануне, Brent до $77,37 за баррель Armenpress: Ответ премьер-министра Армении президенту Азербайджана В ближайшее время состоится встреча комиссий по делимитации границы между Арменией и АзербайджаномНАТО распределит среди своих стран ответственность за потребности УкраиныТрамп опубликовал карту США с присоединенной КанадойАрмения стоит перед дилеммой либо новой войны, либо новых односторонних уступокБлинкен и глава МИД Японии обсудили ситуацию вокруг Nippon Steel и U.S. SteelВ Саудовской Аравии затопило два священных городаВСУ добились тактических успехов в Курской областиВ Ереване предотвращено самоубийство молодой женщиныВ Армении спасатели вызволили из снежного плена 10 автомобилей В Больнице для осужденных 35-летний заключенный порезал себе руки бритвой Минсоцоб Армении выступил с новым заявлением для арцахцевБелый дом отказывается обсуждать иски Nippon Steel и U. S. Steel к Байдену Литва закупила 5 млн таблеток йода на случай аварии на БелАЭС В рейтинг сильнейших самбистов 2024 года вошли 5 армянских спортсменов из России Ансамбль «Ашуг» выступит в Санкт-Петербурге Яна Егорян стала победительницей первой российской серии Гран-при Число погибших при землетрясении в Тибете выросло до 95 Армянская Апостольская церковь отмечает праздник Рождества и Богоявления
Самое популярное