Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամերիկացի փորձագետներ. հակամարտությունը Ուկրաինայում կարող է հանգեցնել պատերազմի Կովկասում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ridus.ru–ն գրում է, որ Ուկրաինայում հակամարտության արդյունքները կարող են հրահրել բռնության և անկայունության աճ Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Նման կարծիք են հայտնել Քուինսի ինստիտուտի փորձագետները։ Բանն այն է, որ ըստ փորձագետների Ռուսաստանի ռազմական հզորությունն ու հեղինակությունը վատթարանում են, նախկին Խորհրդային Միության այլ երկրներում սառեցված հակամարտություններն ու լարվածությունը վերահսկելու նրա կարողությունը նույնպես վատանում է, և Կովկասում տարածաշրջանային հակամարտությունների վերսկսման լուրջ վտանգ է առաջանում: Հաշվի առնելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայիս հարաբերությունների ծանր վիճակը ԱՄՆ–ի վարչակազմը կարող է գայթակղվել միջամտել նման հակամարտություններին, ինչը «սարսափելի» հետևանքներ կունենա տարածաշրջանի համար:


Ինչպես նշում են հրապարակման հեղինակներ Անատոլ Լիվենը և Արթին Տեր-Սիմոնյանը, ռուս-ուկրաինական հակամարտությունից եզրակացություններն են պատճառ դարձել Կովկասում, որտեղ ռուս խաղաղապահների վերահսկողությունը թուլացել է, քաղաքական դերակատարների կողմից արված  Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների բռնկման պատճառներից մեկը: «Ուժի այդ փոփոխությունը Վաշինգտոնի համար գայթակղություն է ստեղծում մեծացնել իր ներգրավվածությունը տարածաշրջանում և փորձ կատարել վերջ դնել ռուսական ազդեցությանը», - ասում են հետազոտողները:


Փորձագետների կարծիքով ԱՄՆ–ի ղեկավարությունը պետք է դիմադրի այդ գայթակղությանը։ Նախ այն պատճառով, որ ԱՄՆ-ն այդ տարածաշրջանում չունի կենսական ազգային շահեր։ Գոնե այնպիսի շահեր, որոնց պատճառով արժե մասնակցել պատերազմին։ Իրավիճակի մեջ մտնելը վտանգավոր է նաև այդ տարածաշրջանի հակամարտությունների բնույթով, որոնք, ինչպես նշել են Լիվենը և Տեր-Սիմոնյանը, «խորապես անլուծելի են և ունեն այնպիսի արմատներ, որոնք հին են և նախորդում են ինչպես Խորհրդային Միությանը, այնպես էլ այդ երկրի փլուզմանը»: «Դրանք չեն ստեղծվել Ռուսաստանի կողմից և չեն կարող լուծվել ԱՄՆ-ի կողմից»,– ուղղակիորեն հայտարարում են հեղինակները: Նրանք մատնանշում են նաև ներքաղաքական պահը: Ադրբեջանին աջակցության աճը սպառնում է Հայաստանին և դառը հակազդեցություն կառաջացնի ամերիկահայ համայնքում։


Մեկ այլ պոտենցիալ կետ, որտեղ պատերազմը կարող է բռնկվել Վրաստանն է: Վրաստանին ԱՄՆ-ի աջակցության ավելացումը վտանգ է ստեղծում, որ այդ երկրի իշխանությունները նոր փորձ կձեռնարկեն ուժով վերականգնել իրենց կորցրած տարածքները։ Արդյունքը, կարծում են Քվինսիի ինստիտուտի փորձագետները, կլինի հերթական պատերազմը Ռուսաստանի հետ, որի արդյունքները կլինեն անորոշ և շատ վտանգավոր։


Միացյալ Նահանգները պետք է շարունակեն օգտակար, բայց սահմանափակ դիվանագիտական ​​դեր խաղալ ոչ թե տարածաշրջանում տերությունների միջև վեճերը լուծելու, այլ լարվածությունը նվազեցնելու և բռնության նոր բռնկումները կանխելու համար, պնդում են Լիվենն ու Տեր-Սիմոնյանը։ Եվ այդ սցենարով ԱՄՆ-ին պետք չէ պայքարել Կովկասից Ռուսաստանի ամբողջական դուրսբերման համար։ Բանն այն է, որ այդ տարածաշրջանի որոշ հատվածներում Ռուսաստանը, ըստ հեղինակների, գործել է կայունությունը պահպանելու և զինյալների ներթափանցումն ու տարածումը զսպելու համար, ընդ որում այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Ալ-Քաիդան» և նրանց հետ անմիջական փոխկապակցված կազմակերպությունները, որոնք Միացյալ Նահանգների դաժան ու վտանգավոր թշնամիներ են: 

Կենտրոնական Ասիայում ևս ռուսական ուժերը կարևոր դեր են խաղացել Տաջիկստանը Աֆղանստանից իսլամիստական ​​ծայրահեղականության տարածումից պաշտպանելու գործում: 2022 թվականի սեպտեմբերին Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանային հակամարտությունը կարող է նաև մասամբ պայմանավորված լինել այդ երկրների միջև հարաբերությունների վրա ազդելու Ռուսաստանի ունակության նվազմամբ։ Այդ բախումը հանգեցրել է տասնյակ զոհերի, իսկ ավելի քան 100000 մարդ դարձել են փախստական։ Նմանատիպ սահմանային խնդիրներ կան Կենտրոնական Ասիայի մի քանի այլ պետությունների միջև ևս։

Եվ վերջապես, քաոսային վակուումը կարող է գրավել Չինաստանին, ինչը, անշուշտ, չի բխում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերից:


ԱՄՆ-ն ակնհայտ շահագրգռվածություն է ցուցաբերել Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների կառուցման նկատմամբ կապված Կասպից ծովում այդ երկրի նավթի և գազի զգալի պաշարների հետ։ Դրանք նոր նշանակություն են ստացել կապված ուկրաինական պատերազմի և արևմտյան պատժամիջոցների հետ Եվրոպա ռուսական գազի մատակարարումների կրճատման հետ։ Ադրբեջանն ԱՄՆ-ի կողմից դիտարկվում է նաև որպես Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարի պոտենցիալ դաշնակից: Ադրբեջանի և Իսրայելի միջև սերտ հարաբերություններն օգնում են Վաշինգտոնին ճնշում գործադրել Թեհրանի վրա։ «Միացյալ Նահանգները չպետք է ձգտեն վերացնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում։ Նրանք պետք է գիտակցեն, որ որպես տեղական մեծ տերություն, այն կարևոր մասնաբաժին ունի տարածաշրջանում և փորձեն օգնել մշակել միջազգային մոտեցումներ, որոնք հաշվի կառնեն դա»,- պնդում են հետազոտողները:

Նրանք Բայդենի վարչակազմին  հատկապես զգուշացնում են ցանկացած այնպիսի գործողությունից, որը կարող է դրդել Վրաստանի ղեկավարությանը վերսկսել Աբխազիան և Հարավային Օսիան նվաճելու պատերազմը։ Ենթադրվում է, որ ցանկալի է բեռնվածության մի մասը տեղափոխել դաշնակիցների և միջազգային կազմակերպությունների ուսերին, որոնք իրենց դերը կունենան շարունակելու առկա այն դիվանագիտական ​​ջանքերը, որոնք ուղղված կլինեն տարբեր կողմերի միջև լարվածությունը նվազեցնելուն և գործող հրադադարը պահպանելուն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
КСИР Ирана представил свою подземную ракетную базу Трамп готовит более 100 указов с первого дня пребывания в Белом доме Honda показала прототипы своих будущих серийных электромобилейУченые выяснили, чем питались люди 780 тыс. лет назадКатоликос Арам Первый поздравил Джозефа Ауна с избранием на пост президента Ливана РИА Новости: Авиарейсы из Москвы и Еревана в Саратов были перенаправлены на запасные аэродромы В давке в знаменитой мечети Омейядов в Дамаске погибли 4 человека, 16 получили раненияЭнтони Хопкинс выступил с трогательным посланием после потери дома в результате разрушительных лесных пожаров в Лос-АнджелесеТурция назначила нового посла в АзербайджанеПлемянники экс-мэра Дилижана за 16 тысяч долларов поспособствовали отчуждению земли своему знакомому Турцию разъярило возможное присутствие французских сил на сирийской границеПрезидент США Джо Байден в среду выступит с прощальной речьюЧисло жертв пожара в Лос-Анджелесе увеличилось: губернатор призвал провести расследованиеНа Кубани вдвое выросло число дельфинов, погибших из-за разлива нефтепродуктов в Черном мореАэропорты Казани, Нижнекамска и Ульяновска в РФ временно приостановили работуПрезидент Литвы назвал Калининградскую область исторической частью страныШольц блокирует дополнительные поставки оружия Киеву на €3 млрдКанада направит в Калифорнию для борьбы с огнем 250 пожарныхТрамп заявил о подготовке встречи с ПутинымЧисло жертв пожаров в Лос-Анджелесе увеличилось по меньшей мере до 10 человекПостоянный докладчик Европарламента по Армении приветствовала старт процесса по вступлению РА в ЕСJPMorgan удвоил оценку застрахованного ущерба от пожаров в Лос-АнджелесеЕС рекомендовал авиакомпаниям мира не летать в Россию после катастрофы азербайджанского лайнера«Реал» победил «Мальорку» и в финале сыграет с «Барселоной» В охваченном пожарами Лос-Анджелесе задержали подозреваемого в поджогеАрмянский эксперт: Азербайджан никогда не готовился к мируТрамп пообещал обнародовать доклад о неопознанных дронах в СШАЦена фьючерса на золото поднималась выше $2 700 за тройскую унциюАрмения сохранила 74-е место в мировом рейтинге паспортов Более 2000 детей со всей России, а также из Армении, Пакистана, Таджикистана и Узбекистана встретили Новый год в «Артеке» Лукас Селараян официально присоединился к «Бельграно»: он в тройке самых дорогих игроков клуба В Армянском музее Москвы пройдут лекции о Вардгесе Суренянце и Артавазде Пелешяне В Ереване у станции метро «Шенгавит» обнаружено тело мужчины Сегодня.ру: Армению ждет новая эскалация и потеря новых территорий Более 800 родителей израильских солдат обвинили Нетаньяху в безответственном риске жизнями их детейПарламент Ливана избрал 14-м президентом страны командующего вооруженными силами, генерала Джозефа АунаИранский генерал обвинил Россию в том, что она не остановила продвижение повстанцев в СирииДепутат Европарламента: Планы Алиева нарушают суверенитет Армении и международное правоИ в регионах Армении стоимость проезда в общественном транспорте может повыситьсяРоман Григорян стал победителем турнира по шахматам «Рождественский Рапид – 2025» Тигран Назарян из Омска стал лауреатом Рождественского фестиваля творчества Исилькульской епархии РПЦ Медведев: Не удивлюсь, если сбривший бороду Пашинян вспомнит, что Армения – член ОДКБ В Армении с 4 февраля по 18 апреля пройдут учебные сборы резервистов Погода в Армении Министр: Проект вторичного продления срока эксплуатации Армянской АЭС реализуется успешно Правительство Армении освободило две компании от уплаты таможенных пошлин Умер российский стример Спокойнич: подробности, причины, последние дни В Японии на аукционе продали гигантского тунца за 1,3 млн долларов Тему асфальта тоже «бросают к ногам»: «Паст»Ожидаются новые увольнения: «Паст»
Самое популярное