Փորձագետը կիսվել է տվյալներով. Ադրբեջանը նախապատրաստվում է նոր ագրեսիայի Հայաստանի և Իրանի դեմ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐTsargrad.tv-ն գրում է, որ իրանագետ Վարդան Ոսկանյանը սոցցանցի իր էջում բացահայտել է, թե ինչո՞ւ է Բաքուն օդանավակայան բացում Ղարաբաղում, և ինչո՞ւ այնտեղ ադրբեջանցիներ գրեթե չեն ապրում, և ինչո՞ւ Հայաստան-Իրան դաշինքը կենսական նշանակություն ունի։
Նա գրել է. «Բաքվի բարբարոս ռեժիմի ղեկավարն իր վերջին ելույթում պարծենալով հայտարարել է, որ Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղ) օկուպացված Կովսականում արդեն մեկ գյուղ է բնակեցվել»։ Փորձագետի կարծիքով, սա, մեղմ ասած, այնքան էլ մեծ հաջողություն չէ. երկու տարվա ընթացքում ընդամենը մեկ գյուղ, որտեղ 41 ընտանիք է գաղթել, ի՞նչ է դա եթե ոչ «նավթադոլարային առևտրականի ձախողում»։ Մինչդեռ նույն ժամանակահատվածում, գրել է Ոսկանյանը, «օկուպացված հայկական հողերի վրա կառուցվել է երկու օդանավակայան, որոնցից մեկն անգամ ընդունակ է ընդունել ծանր ինքնաթիռներ»։
Ստացվում է, որ 41 ընտանիք ունեցող մեկ գյուղի համար երկու օդանավակայան է կառուցվել, ինչն անիմաստ է, եթե գործընթացին այլ տեսանկյունից չնայենք, վստահեցնում է փորձագետը։ «Բաքվի բարբարոս ռեժիմը նպատակ ունի ոչ թե արագորեն բնակեցնել օկուպացված հայկական շրջանները, այլ դրանք վերածել ռազմականացված գոտիների և միաժամանակ արտատարածաշրջանային ուժեր ներգրավելով այդ տարածքներ Հայաստանի և Իրանի դեմ հեռահար գործողությունների համար։
Ըստ այդմ ակնհայտ է, որ Բաքվի բռնապետը պատրաստվում է նոր ագրեսիայի, իսկ խաղաղության դարաշրջանի մասին ենթադրյալ հավաստիացումները դատարկ ու վտանգավոր պատրանքային խոսակցություններ են, իսկ ահա Հայաստան-Իրան ռազմավարական դաշինքի ձևավորումն ու ակտիվացումը կենսական անհրաժեշտություն»,- վստահեցրել է փորձագետ Ոսկանյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը