Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստանիսլավ Տարասովը Վրաստանում ԱՄՆ-ի նպատակների և հետխորհրդային տարածքը հրկիզելու փորձերի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ukraina.ru-ն գրում է, որ Մերձավոր Արևելք-Կովկաս հետազոտական ​​կենտրոնի տնօրեն, քաղաքագետ, գրող Ստանիսլավ Տարասովը Ukraina.ru-ի հետ զրույցում պատմել է Կովկասում վրացական պարադոքսի և Արևմուտքի սխալների մասին։


- Ստանիսլավ Նիկոլաևիչ, Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլիին ասել է, որ Թբիլիսին չպետք է Ռուսաստանին հնարավորություն տա շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները, այլ պետք է ԱՄՆ-ի հետ միասին պայքարի հանուն ընդհանուր «ժողովրդավարական ապագայի»։ Ինչպիսի՞ն կլինեն Վրաստանի գործողություններն այդ ուղղությամբ:


-Նախ ամերիկացիները հայտարարություններ են անում, որոնց հետևում կոնկրետ փաստեր չկան։ Ռուսաստանը Վրաստանի տարածքով պատժամիջոցների շրջանցման գործողություններ չի իրականացնում: Սրանք բոլորն ամերիկյան տեսական ենթադրություններ են, վարկածներ։ Երկրորդ, այստեղ ես նկատում եմ մի հետաքրքիր պարադոքս. դաայն է, որ ԱՄՆ-ը Վրաստանից պահանջում է այսպես կոչված ժողովրդավարացում։ Երկրում իշխանությունը լիովին արևմտամետ է, անընդհատ խոսում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ ինտեգրման մասին։ Թե ինչո՞ւ է Թբիլիսին քննադատվում Ամերիկայի կողմից, պարզ չէ։


Ամերիկացիները հույսը դրեցին իշխանության համար պայքարի վրա, ակտիվացրեցին ընդդիմադիր խմբերը, որպեսզի պատժեն կառավարությանը հակառուսական պատժամիջոցներին չմիանալու և Ռուսաստանի հարավում երկրորդ ճակատ չբացելու  համար։ ԱՄՆ-ը փորձում է իր հակառուսական սցենարն իրականացնել Վրաստանի միջոցով, բայց վրացիները դրան չեն գնում, քանի որ լինելով ազգայնական, հայրենասեր, տեխնոկրատ լավ են զգում Ռուսաստանը։ Թբիլիսիում հասկանում են, որ եթե հանկարծ Ռուսաստանը շրջվի դեպի հարավ, ապա Վրաստան պետությունը որպես այդպիսին կարող է ընդհանրապես վերանալ։ Միխայիլ Սահակաշվիլիի օրոք երկիրն արդեն կորցրել է իր տարածքի 20%-ը։ Հիմա վրացիներն իրենց շատ զգուշավոր են պահում, զարգացնում են առևտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ, համաձայնել են մասնակցել «Հյուսիս-Հարավ» նախագծին, արդիականացնում են Վերին Լարսի անցակետը և այլն։ Հնարավոր է, որ ապագայում տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու համար տեղի ունենա «երեք գումարած երեք» հանդիպում բաղկացած Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի կողմից և առանց ԵՄ-ի և ԱՄՆ-ի մասնակցության։ Ամերիկացիները կորցնում են Վրաստանը, այդտեղից էլ ընդդիմության ակտիվացման փորձերը։


- Վրաստանում  ի՞նչ հեռանկարներ ունի ընդդիմությունը:


- Սոցիոլոգիական չափումները ցույց են տալիս, որ ընդդիմադիրներն ունեն 5-10%, առավելագույնը 12% աջակցությունը։ Այսինքն եթե նույնիսկ հասնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ չեն ստանա մեծամասնություն, չեն կարողանա իշխանություն ընտրել։ Բայց նրանք կարողանում են ապակայունացնել իրավիճակը և լարվածության մեջ պահել պետությունը։ Սա նշանակում է, որ ընդդիմությունը կխոչընդոտի Ռուսաստանի առաջխաղացումը Հյուսիս-Հարավ միջանցքով։ Այսքանը:


-Ինչպիսի՞ն են ԱՄՆ-ի շանսերը Վրաստանում և հարևան երկրներում ուկրաինական սցենարով Մայդան կազմակերպելու համար։


- ԱՄՆ-ին դա չի հաջողվում, նրանք բաց են թողել այն հնարավորությունը, երբ Վրաստանում ընդդիմությունը զգալի աջակցություն էր վայելում բնակչության կողմից։ Այնուհետև ամերիկացիները պատվիրակեցին Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայից։ Բայց փաստն այն է, որ Սահակաշվիլին շատ վատ համբավ ունի և հանրաճանաչ է բնակչության որոշակի հատվածի մոտ։ Փաստն այն է, որ կորցնելով Վրաստանը, ամերիկացիները, ինչպես ասացի, փորձում են այնտեղ մշտական ​​լարվածություն պահպանել։ ԱՄՆ-ը վրացական իշխանություններին դրդում է որոշ վճռական գործողությունների. նրանք ցանկանում են նրանց պատժամիջոցների տակ դնել, որպեսզի երկիրը մշտապես բախվի ճգնաժամի։ Նրանք փորձում են թույլ չտալ, որ Վրաստանի կառավարությունը շրջվի ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև հարևան երկրների հետ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ։ Առաջին հերթին դա Իրանն է։ Կա նաև Թուրքիան, բայց դա այլ հարց է։


-Ի՞նչ ընդհանրություն ունեն բողոքի ցույցերը Վրաստանում ու Մոլդովայում։


- Ընդհանրությունը ավելի լայն համատեքստում է։ Նման բողոքի ակցիաների հիմնական նպատակը հետխորհրդային տարածքը հրկիզելն է։ Իհարկե, նույն սցենարը մենք տեսնում ենք նաև Կենտրոնական Ասիայում։ Մենք տեսնում ենք սրացում ղարաբաղյան ճակատում, որտեղ անհնար է լուծել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Ռուսաստանի դեմ «կովկասյան ճակատի» բացումը, ԱՄՆ-ի կարծիքով, պետք է նպաստի Ուկրաինայի հաղթանակին: Ի դեպ, Ռուսաստանը հեռու է մնում ղարաբաղյան հակամարտությունից։ Նախկինում մեզ անընդհատ մեղադրում էին, որ Մոսկվան այնտեղ իր խաղաքարտն է խաղարկում և լարվածություն է ստեղծում։ Սերգեյ Լավրովը նախորդ անգամ Բաքու կատարած այցի ժամանակ ասվել է, որ մենք դեմ չենք, եթե Արևմուտքում որևէ մեկը կարողանա խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։  


Հիմա պարզվում է, որ պայմանագիրը չի ստորագրվել, և չկա որևէ արևմտյան ուժ, որը կարող է նախաձեռնել նման փաստաթղթի կնքումը։ Արևմուտքում ոչ ոք պատրաստ չէ նաև այսպես կոչված խաղաղապահների զորքեր մտցնել Լեռնային Ղարաբաղ։ Նաև ԱՄՆ-ը և ԵՄ-ն չեն կարող առաջարկել այնպիսի տնտեսական նախագծեր, որոնք ձեռնտու կլինեն Անդրկովկասի երկրներին։ Բայց տեսեք՝ թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում, ԱՄՆ-ի միջամտությամբ, սրվել է կլանների ու խմբերի պայքարը իշխանության համար։ Դա անել նրանք կարողանում են:


- Մարտի 13-ին Ուկրաինայի զինված ուժերում ծառայող Ղազախստանի քաղաքացի Ժասուլան Դույսեմբինը խոսել է ռուս զինվորականների, այդ թվում ռազմագերիների սպանության մասին և ռուսներին խոստացել է դժոխք Ղազախստանում։ Ավելի վաղ ղազախ նացիստ բլոգեր Արման Շուրաևը սադրիչ հայտարարություններ էր արել Ռուսաստանի և ռուսների հասցեին։ Արևմուտքը կարո՞ղ է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ Ղազախստանի տարածքում։ Հաշվի առնելով վերը նշված ռուսաֆոբիան արդյո՞ք դա աջակցություն կստանա ղազախներից:


-Ղազախստանում նման փորձ արդեն եղել է 2022 թվականին։ Եվ դա իշխանությունը տապալելու իրական փորձ էր, գործնականում Ղազախստանը փլուզելու ու որպես միասնական պետության վերացնելու։ Հանրապետությունը կարող է բաժանել ժուզերի, օրինակ հյուսիսային, հարավային և այլն։ Ռուսաստանը օգնեց կանխել դա, բայց փաստն այն է, որ ամերիկյան ՀԿ-ները  ակտիվորեն են գործում։ Նրանց աշխատանքի տեխնոլոգիան հետևյալն է. նրանք զգալի գումար են վճարում այն ​​պետության բյուջե, որի տարածքում են գտնվում, և կառավարությունը հետաքրքրվում է նրանցով։ Ես դա տեսել եմ Հայաստանում։


Նման ՀԿ-ների ազդեցությունը չեզոքացնելու համար, իհարկե, անհրաժեշտ է փոխել աշխատանքի մեթոդները։ Միաժամանակ ռուսամետ ՀԿ-ներ ստեղծելու կարիք չկա։ Գլխավորն այն է, որ պետությունները չեզոք մնան և հենակետ չստեղծեն Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների համար։


- Ո՞վ կարող է կասեցնել Կովկասում ԱՄՆ երկրորդ ճակատի ստեղծումը։


-Ամերիկան ​​գործում է դեսպանների, ընդդիմությանը խթանելու, ՀԿ-ների միջոցով: Բայց նրանք չեն կարող ակտիվացնել բողոքի ներուժը, քանի որ այն շատ սահմանափակ է։ Թբիլիսին զգացել է Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը, վերջին տարիներին Վրաստանի տնտեսության մեջ ներդրումները կազմել են ավելի քան 12 միլիարդ դոլար։ Մոսկվայի խանութներում շատ վրացական ապրանքներ կան՝ հանքային ջրեր, գինի և այլն։ Վրաստանը լավ գումարներ է վաստակում Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների վրա, իսկ Վրաստանի ղեկավարությունն անում է հնարավորը ստատուս քվոն պահպանելու համար։ Միևնույն ժամանակ, Մոսկվան Թբիլիսիից թեժ գրկախառնություններ չի սպասում, մենք այլ խնդիրներ ունենք։ Մեզ համար կարևոր է պահպանել կայունությունը հետխորհրդային տարածքում քանի դեռ լուծվում է Ուկրաինայի խնդիրը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
КСИР Ирана представил свою подземную ракетную базу Трамп готовит более 100 указов с первого дня пребывания в Белом доме Honda показала прототипы своих будущих серийных электромобилейУченые выяснили, чем питались люди 780 тыс. лет назадКатоликос Арам Первый поздравил Джозефа Ауна с избранием на пост президента Ливана РИА Новости: Авиарейсы из Москвы и Еревана в Саратов были перенаправлены на запасные аэродромы В давке в знаменитой мечети Омейядов в Дамаске погибли 4 человека, 16 получили раненияЭнтони Хопкинс выступил с трогательным посланием после потери дома в результате разрушительных лесных пожаров в Лос-АнджелесеТурция назначила нового посла в АзербайджанеПлемянники экс-мэра Дилижана за 16 тысяч долларов поспособствовали отчуждению земли своему знакомому Турцию разъярило возможное присутствие французских сил на сирийской границеПрезидент США Джо Байден в среду выступит с прощальной речьюЧисло жертв пожара в Лос-Анджелесе увеличилось: губернатор призвал провести расследованиеНа Кубани вдвое выросло число дельфинов, погибших из-за разлива нефтепродуктов в Черном мореАэропорты Казани, Нижнекамска и Ульяновска в РФ временно приостановили работуПрезидент Литвы назвал Калининградскую область исторической частью страныШольц блокирует дополнительные поставки оружия Киеву на €3 млрдКанада направит в Калифорнию для борьбы с огнем 250 пожарныхТрамп заявил о подготовке встречи с ПутинымЧисло жертв пожаров в Лос-Анджелесе увеличилось по меньшей мере до 10 человекПостоянный докладчик Европарламента по Армении приветствовала старт процесса по вступлению РА в ЕСJPMorgan удвоил оценку застрахованного ущерба от пожаров в Лос-АнджелесеЕС рекомендовал авиакомпаниям мира не летать в Россию после катастрофы азербайджанского лайнера«Реал» победил «Мальорку» и в финале сыграет с «Барселоной» В охваченном пожарами Лос-Анджелесе задержали подозреваемого в поджогеАрмянский эксперт: Азербайджан никогда не готовился к мируТрамп пообещал обнародовать доклад о неопознанных дронах в СШАЦена фьючерса на золото поднималась выше $2 700 за тройскую унциюАрмения сохранила 74-е место в мировом рейтинге паспортов Более 2000 детей со всей России, а также из Армении, Пакистана, Таджикистана и Узбекистана встретили Новый год в «Артеке» Лукас Селараян официально присоединился к «Бельграно»: он в тройке самых дорогих игроков клуба В Армянском музее Москвы пройдут лекции о Вардгесе Суренянце и Артавазде Пелешяне В Ереване у станции метро «Шенгавит» обнаружено тело мужчины Сегодня.ру: Армению ждет новая эскалация и потеря новых территорий Более 800 родителей израильских солдат обвинили Нетаньяху в безответственном риске жизнями их детейПарламент Ливана избрал 14-м президентом страны командующего вооруженными силами, генерала Джозефа АунаИранский генерал обвинил Россию в том, что она не остановила продвижение повстанцев в СирииДепутат Европарламента: Планы Алиева нарушают суверенитет Армении и международное правоИ в регионах Армении стоимость проезда в общественном транспорте может повыситьсяРоман Григорян стал победителем турнира по шахматам «Рождественский Рапид – 2025» Тигран Назарян из Омска стал лауреатом Рождественского фестиваля творчества Исилькульской епархии РПЦ Медведев: Не удивлюсь, если сбривший бороду Пашинян вспомнит, что Армения – член ОДКБ В Армении с 4 февраля по 18 апреля пройдут учебные сборы резервистов Погода в Армении Министр: Проект вторичного продления срока эксплуатации Армянской АЭС реализуется успешно Правительство Армении освободило две компании от уплаты таможенных пошлин Умер российский стример Спокойнич: подробности, причины, последние дни В Японии на аукционе продали гигантского тунца за 1,3 млн долларов Тему асфальта тоже «бросают к ногам»: «Паст»Ожидаются новые увольнения: «Паст»
Самое популярное