Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանն ինքն է ընտրել իր ապագան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Nvo.ng.ru-ն գրում է, որ Հայաստանի և Իսրայելի վերջին անհաջողությունները շատ ընդհանրություններ ունեն: Երկու երկրներն էլ նախկին ռազմական հաղթանակներից հետո ապրում էին ինքնագոհության մեջ միաժամանակ խորն արհամարհանք տածելով թշնամու հանդեպ՝ համարելով նրան թույլ, հիմար և ոչ մի բանի անընդունակ։ Երկու երկրներն էլ չափազանց բարձր էին գնահատում սեփական պատմությունն ու մշակույթը (չնայած հին պատմությունն ի՞նչ կապ ունի այսօրվա աշխարհաքաղաքականության հետ): Երկու երկրներն էլ չափազանց մեծ հավատ ունեին մեծ տերությունների հետ իրենց հարաբերությունների և մեծ տերությունների ներսում իրենց սփյուռքների ազդեցության հանդեպ: Երկու երկրներում էլ ձևավորվել էր սպառողական հասարակություն, որն ինքնաբերաբար հանգեցնում է պաշտպանական գիտակցության կտրուկ թուլացման։ Արդյունքում Իսրայելը ստացավ չափազանց ցավոտ հարված և ծանր պատերազմ առանց նախորդ հաղթանակների կրկնության հեռանկարի։ Թեև տարածքի (և հատկապես պետականության) գոնե մի մասի կորստով լիակատար պարտությունը տեսանելի ապագայում ակնհայտորեն նրան չի սպառնում։ Հայաստանի դեպքում ամեն ինչ շատ ավելի վատ է:

Մեր նախկին ընդհանուր երկրի մասին մեկ դար առաջվա հայտնի բանաստեղծական արտահայտությունը վերաձևելով կարող ենք ասել, որ «Հայոց արծիվը կռվում ոչ թե ուշաթափվեց, այլ ողորմելի, նվաստացուցիչ կերպով հոգին ավանդեց»։ Հազիվ թե որևէ մեկը կարող էր դա կանխատեսել հիշելով առաջին ղարաբաղյան պատերազմի հայկական հաղթանակը։ Եվ նույնիսկ երեք տարի առաջվա Ադրբեջանի փոխադարձ հաղթանակը դեռ չէր ստեղծել այն տպավորությունը, որ ԼՂՀ վերջնական փլուզումն այդքան արագ և ամբողջական է լինելու։ Դրա պատճառը վերը նկարագրված գործոններն են։ Եվ ոչ միայն դա, այլ նաև Հայաստանը Իսրայելից տարբերողները։

Մասնավորապես, 1992–1994 թվականների պատերազմում տարած հաղթանակից հետո ղարաբաղյան ռազմաքաղաքական կլանը ոչ միայն սկսեց մեծ ազդեցություն ունենալ բուն Հայաստանի քաղաքականության վրա, այլ նաև, փաստացի, իշխանության եկավ Երևանում, ինչն աստիճանաբար սկսեց ավելի ու ավելի շատ գրգռվածություն առաջացնել։ Բայց Հայաստանի ժողովրդագրական, քաղաքական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական և ռազմական ներուժը շատ ավելի ցածր է, քան Իսրայելինը։ Ավելի վատ է նաև Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, երկու երկրներն էլ գտնվում են թշնամական միջավայրում, բայց Իսրայելն առնվազն ելք ունի դեպի ծով, իսկ Հայաստանը ոչ։ Նաև պարզվեց, որ հայկական սփյուռքի ներուժն է շատ ավելի ցածր։ Չգիտես ինչու, ցանկացած մեծ տերության հրեական սփյուռքը միշտ շատ ավելի ազդեցիկ է լինում, քան հայկականը։

Հետխորհրդային պատմության սկզբում Հայաստանը հույսը դրել էր Ռուսաստանի վրա։ Եվ այդ ընտրությունը երկար ժամանակ ճիշտ էր։ Ցավոք, Մոսկվան հայկական ուղղությամբ աշխատեց իր արտաքին քաղաքականության ներքին անփոփոխ կաղապարով, որն է բացառապես գործող իշխանության հետ շփվելը։ Ինչին ի պատասխան անփոփոխ սիրո և բարեկամության երդում ստացավ, քանի որ ղարաբաղցիներն իսկապես միշտ էլ եղել են շատ ավելի ռուսամետ, քան մնացած հայերը։ Բայց երբ նրանց դուրս մղեցին իշխանությունից, արևմտյան տարբեր, առաջին հերթին ամերիկյան կառույցները Հայաստանում գործելու ազատություն ստացան: Նրանք գործեցին ըստ իրենց ոճի, ինչը, ցավոք, շատ ավելի արդյունավետ ստացվեց, քան Մոսկվայի ոճը։ Երևանում հակառուսական ցույցերն աստիճանաբար սովորական դարձան, իսկ հետո փաստացի հեղաշրջման արդյունքում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը։ Ֆորմալ առումով նա Մոսկվայի հետ ամբողջական բեկում չարեց՝ ի տարբերություն Թբիլիսիի և Կիևի, բայց իրականում ամեն ինչ տարավ դրան։

Իհարկե, շատ հայեր հիմա ամեն ինչում մեղադրում են Ռուսաստանին։ Այսինքն գուցե ոչ բոլորը, բայց Ռուսաստանին չմեղադրողների ձայնը լսելի չէ։ Պարզվում է, որ Ռուսաստանը պարզապես պետք է ավելի շատ Հայաստան լիներ, քան ինքը՝ Հայաստանը, ճանաչեր ԼՂՀ-ն ավելի շուտ, քան դա կաներ Երևանը, և որ ամենակարևորն է, հայկական զորքերի փոխարեն ռուսական զորքեր ուղարկեր, որպեսզի նրանք զոհվեն Հայաստանի համար: Սակայն, մասամբ, Ռուսաստանն ինքն է մեղավոր, որ իր պատմության ընթացքում զբաղվել է ազգային սահմանային տարածքների «հավատարմությունը գնելով», ինչը միշտ հակառակ էֆեկտն է ունենում: Արդյունքում հետխորհրդային շատ երկրներ (ոչ միայն Հայաստանը) լրջորեն համոզված են, որ Ռուսաստանը պարտավոր է իրենց կերակրել և պաշտպանել այնպես, ինչպես էր  մեկ երկիր լինելու դեպքում, բայց միևնույն ժամանակ իրենք, բնականաբար, իրենց ներքին և արտաքին քաղաքականությունը վարելու են լիովին անկախ, չէ ո՞ր ի վերջո անկախ պետություններ են։

Իհարկե, հայերի որոշակի մասը Նիկոլ Փաշինյանին դավաճան է համարում։ Նրանք, հավանաբար, խորապես իրավացի են։ Բայց  պարզ չէ, թե ինչո՞ւ այդ ժամանակ դավաճանը երկու անգամ հաղթեց ընտրություններում, ընդ որում երկրորդ անգամ 2020 թվականի ամոթալի ռազմական պարտությունից հետո։

Հայաստանն ընդամենը ևս մեկ օրինակ է այն փաստի, որ փոքր երկրի համար ֆորմալ անկախությունը զգալիորեն մեծացնում է իրական կախվածությունը բոլորից։ «Մեծ երկրներն իրենց ավազակների պես են պահում, իսկ փոքր երկրները մարմնավաճառների» մտքի հեղինակությունը վերագրվել է տարբեր քաղաքական գործիչների, սակայն դա չի խանգարում, որ դա ճիշտ լինի։ Հայերը որոշեցին փոքր երկիր դառնալ, և ստացան այդ ընտրության բոլոր բնական և անխուսափելի հետևանքները։ Սակայն դա դեռ ամենը չէ: ԼՂՀ-ի հանձնումից հետո Երևանը դեռ պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և երկրից դուրս մղի 102-րդ ռազմաբազան։ Պետք է հուսալ, որ դա շուտով տեղի կունենա, քանի որ ներկայիս հակառուսական Հայաստանը վերածվում է ծանր, անիմաստ բեռի։ Դրանից հետո նա ոչ ոքի համար բացարձակապես հետաքրքիր չի լինի: Իսկ Խանքենդիում, որը մինչև վերջերս Ստեփանակերտն էր, ադրբեջանական դրոշների հայտնվելուց հետո, Երևանի վրա կհայտնվեն ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի դրոշները։ Ո՛չ, ոչ թե Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի, այլ Թուրքիայի։ Դա էլ կլինի հայկական ընտրության վերջնական և արդար արդյունքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Более 800 родителей израильских солдат обвинили Нетаньяху в безответственном риске жизнями их детейПарламент Ливана избрал 14-м президентом страны командующего вооруженными силами, генерала Джозефа АунаИранский генерал обвинил Россию в том, что она не остановила продвижение повстанцев в СирииДепутат Европарламента: Планы Алиева нарушают суверенитет Армении и международное правоИ в регионах Армении стоимость проезда в общественном транспорте может повыситьсяРоман Григорян стал победителем турнира по шахматам «Рождественский Рапид – 2025» Тигран Назарян из Омска стал лауреатом Рождественского фестиваля творчества Исилькульской епархии РПЦ Медведев: Не удивлюсь, если сбривший бороду Пашинян вспомнит, что Армения – член ОДКБ В Армении с 4 февраля по 18 апреля пройдут учебные сборы резервистов Погода в Армении Министр: Проект вторичного продления срока эксплуатации Армянской АЭС реализуется успешно Правительство Армении освободило две компании от уплаты таможенных пошлин Умер российский стример Спокойнич: подробности, причины, последние дни В Японии на аукционе продали гигантского тунца за 1,3 млн долларов Тему асфальта тоже «бросают к ногам»: «Паст»Ожидаются новые увольнения: «Паст»«Всех статей Уголовного кодекса Армении будет недостаточно, чтобы судить Никола Пашиняна»: «Паст»В Армении отремонтируют памятники, посвященные памяти погибших в Великой Отечественной войне: «Паст»Решение по делу Карена Акопяна затягивается уже полтора месяца: какую позицию сегодня выскажет апелляционный суд? «Паст»На фестивале в Индии взбесившийся слон напал на людей: ранены по меньшей мере 17 человекФранция призвала Еврокомиссию предпринять жесткие действия в отношении Илона МаскаПольша и страны Балтии занимаются обеспечением энергетической инфраструктуры, необходимой для отсоединения от РФЗаявление партии «НАЦИОНАЛЬНОЕ ЕДИНСТВО АРМЯН»Экс-омбудсмен Армении: Нам необходимо выйти из плена пропаганды власти партии «Гражданский договор»В Китае произошло землетрясение магнитудой 5,5Аляска подала в суд на правительство США из-за ограничения бурения скважинФидан допустил проведение военной операции против курдских формирований в СирииФильмы «Адмирал Исаков» и «Маршал Баграмян. Искусство Победы» будут представлены на фестивале Правильного кино в Москве Земельный участок в общине Ахавнадзор возвращен государствуЭлина Аванесян победила Гретье Миннен и вышла в четвертьфинал WTA-250 в Хобарте Нефть продолжает дорожать после роста накануне, Brent до $77,37 за баррель Armenpress: Ответ премьер-министра Армении президенту Азербайджана В ближайшее время состоится встреча комиссий по делимитации границы между Арменией и АзербайджаномНАТО распределит среди своих стран ответственность за потребности УкраиныТрамп опубликовал карту США с присоединенной КанадойАрмения стоит перед дилеммой либо новой войны, либо новых односторонних уступокБлинкен и глава МИД Японии обсудили ситуацию вокруг Nippon Steel и U.S. SteelВ Саудовской Аравии затопило два священных городаВСУ добились тактических успехов в Курской областиВ Ереване предотвращено самоубийство молодой женщиныВ Армении спасатели вызволили из снежного плена 10 автомобилей В Больнице для осужденных 35-летний заключенный порезал себе руки бритвой Минсоцоб Армении выступил с новым заявлением для арцахцевБелый дом отказывается обсуждать иски Nippon Steel и U. S. Steel к Байдену Литва закупила 5 млн таблеток йода на случай аварии на БелАЭС В рейтинг сильнейших самбистов 2024 года вошли 5 армянских спортсменов из России Ансамбль «Ашуг» выступит в Санкт-Петербурге Яна Егорян стала победительницей первой российской серии Гран-при Число погибших при землетрясении в Тибете выросло до 95 Армянская Апостольская церковь отмечает праздник Рождества и Богоявления
Самое популярное