Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ սուվերեն տարածքներն օկուպացիայից ազատելու մտադրություն ունի՞ ՀՀ կառավարւթյունը, թե՞ ձերը միայն հանձնելն է․ Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․

«Արցախյան հիմնախնդիրը, ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռմխելիությունը ֆունդամենտալ կերպով ձախողած կառավարությունը, «զանգվածային խաբեության» ժանրի կանոններին համապատասխան, ՀՀ ՊՆ-ում իբրև թե քննարկում էր ՀՀ կառավարության 2021-26թթ. «գործունեության ծրագրով» նախատեսված նպատակների 2023թ. հաշվետվությունը:

Մեր երկրի զավեշտները, ցինիզմը, առողջ դատողության բացակայությունը, հանցավոր մեղքերի համար ուրիշներին մեղադրելը, հազարամյա հայրենիքը մինչև վերջ հանձնելուց հետո թշնամու հետ դատարկաբանելը, վարվող ապազգային քաղաքականությունը, սեփական աթոռը փրկելու համար պետական ռեսուրսները մսխելը՝ վաղուց արդեն ոչ մեկին չեն զարմացնում, ոչ դրսում, ոչ էլ ներսում:

Այս ամենը գիտակցելով՝ կարելի էր, իհարկե ,բանի տեղ չդնել ՊՆ-ում Նիկոլի հերթական բեմականացմանը (այնպես, ինչպես մարզային շոուներն էին): Սակայն միևնույն ժամանակ մենք լավ գիտակցում ենք նաև մեր երկրին ու ժողովրդին սպառնացող նորանոր վտանգները, որոնց առջև, սրանց պատճառով, մեր ժողովուրդը մնացել է բացարձակ մենակ ու առանց դաշնակցի:

Որպեսզի թերահավատներին պարզ լինի, թե ինչու է այս ամենը ֆարս՝ սկսենք գլխավորից: 2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. «Վերանայվելու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակվելու է նոր Ռազմական դոկտրին…և այլն»: Շուտով կլրանա երեք տարին այս կարևոր ձևակերպումից, և չկա ո՛չ դոկտրին, ոչ էլ ռազմավարություն: Այսօրվա աշխարհում շատ երկրներ պարբերաբար վերանայում և թարմացնում են իրենց Անվտանգության Ռազմավարությունները, իսկ կապիտուլյանտները դեռ չեն էլ իմանում, թե ի՞նչ են ուզում աշխարհից և իրենք իրենցից: 2020թ.-ի մայիսին ընդունված «գործող» խայտառակ փաստաթուղթը ոչ մի կերպ չի համապատասխանում այսօրվա իրողություններին: Ուստի մեխանիկորեն հարց է առաջանում. իսկ ինչո՞վ է զբաղված կառավարությունը, ո՞ւմ են պետք նրանց տրամադրված լիազորություններն ու հանրային միջոցները, ի՞նչ գլխավոր տեսլականներ ունի մեր երկիրը ռազմավարական ուղղությունների համար:

2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. «Պաշտպանության համակարգի ռազմավարությունը մշակվում է՝ հաշվի առնելով համաշխարհային և հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական, ռազմաքաղաքական ու ռազմական գործընթացները»։ Եթե կառավարություն կոչվող խմբակը  իր ծրագրում գրում է Արցախի ինքնորոշման իրավունքով առաջնորդվելու մասին, իսկ մեկ տարի հետո կառավարության ղեկավարն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, էլ ի՞նչ պետք է սպասել պաշտպանության համակարգի ռազմավարության մշակումից և տարածաշրջանի զարգացումները գնահատելուց:

2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. «Առավել նպատակային քաղաքականություն է իրականացվելու դաշնակից և գործընկեր պետությունների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Հատուկ կարևորություն է տրվելու այդ ոլորտում դաշնակցային և գործընկերային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես ընդլայնվելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, որն առաջնահերթ ուղղվելու է համատեղ ուժերի (համակարգերի) ռազմական ներուժի ավելացմանը և երկու պետությունների զինված ուժերի առավելագույն փոխգործունակության ապահովմանը»: Այս ռազմավարական նպատակի ամրագրումից հետո այն, ինչ տեղի է ունենում ՌԴ հետ մեր երկրի հարաբերություններում, կոչվում է լիակատար ձախողում: Իսկ եթե կան միամիտներ, որոնք կարծում են, թե փոխարենը Ֆրանսիան, ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը հետևողականորեն զինելու են Հայաստանին,  չարաչար սխալվում են:

Արցախի կորուստից և Հարավային Կովկասում Հայաստանի անվտանգային դիրքերի ոչնչացումից հետո կապիտուլյանտ կառավարությունը դեռևս կարծում է, թե իրեն հաջողվելու է մշակել երկարատև պլանավորման խնդիրներն ու դրանց վրա հիմնված պաշտպանության և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը: Փոխարենը՝ ՀՀ պաշտպանական առաջնագիծն այնքան է երկարել ու խոցելի դարձել, որ հինգերորդ սերնդի գործիքակազմի փոխարեն տարրական ինժեներական ու կահավորման աշխատանքներն են դարձել օրախնդիր:

2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. «Իրականացվելու են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ու պաշտպանության կազմակերպման ընթացակարգերի հստակեցմանը, այդ թվում՝ պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների պաշտպանության ոլորտին առնչվող լիազորությունների ու պարտականությունների»: Ես չեմ հիշում, որ 2021թ.-ից հունիսից հետո, ՀՀ ԱԺ-ն քննարկեր և ընդուներ ստեղծված բարդ և վտանգավոր իրավիճակում համապետական նշանակության ռազմավարական խնդիրների նորովի կանոնակարգման և պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների համագործակցության մասին օրենսդրական համալիր փաստաթղթեր: 2015թ., 2018թ-ից հետո, նույնիսկ փորձ չի արվել (չհաշված 2020թ. նոյեմբերին չկայացածը) իրականացնել «Շանթ» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Սա հատկապես կարևոր միջոցառում է՝ համապետական ներուժը գնահատելու և պետական և տարածքային (համայնքային) կառավարման համակարգի կարողությունները ստուգելու տեսանկյունից: Փոխարենը՝ ուժեղացվել և վերազինվել է ոստիկանական համակարգը, որի հիմնական նպատակը կապիտուլացված իշխանությունը պահպանելն է: Եթե բոլոր տիպի հանցագործությունների ընդհանուր մակարդակը երկրում նվազած լիներ, այս համեմատությունը չէիք առանձնացնի:

2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. «Բարեփոխվելու է տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտը: Տեղեկատվական սպառնալիքների և մարտահրավերների մշտադիտարկման, վերլուծության, տեղեկատվական հակազդման և պայքարի միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով կատարելագործվելու է օրենսդրական դաշտը»: Այո, բարեփոխվել է այն աստիճանի, որ որոշ տիպի հրապարակային գրառումների համար  տասնյակ քաղաքական մարդիկ կամ դատարաններում են, կամ էլ կալանավայրերում: Իսկ ադրբեջանական տեղեկատվական և կիբեռ ոլորտները զանգվածաբար կեղծում և սպառնում են Արցախի և Հայաստանի հայկականությանը, մշակույթին, ավանդույթներին, ինքնությանը, պատկանելիությանը, սուվերենությանն ու տարրական իրավունքներին: Նիկոլի կառավարությունը նույնիսկ տեսանելի ջանք չի ներդնում՝ գոնե տեղեկատվական տիրույթներում դրանց հակադարձելու համար: Էլ չեմ խոսում ներքին հոգեբանական-տեղեկատվական վախերի, կաշկանդվածության, բարոյահոգեբանական ճնշումների, հակադրությունների ու թշնամանքի տարածմանը նպաստելու մասին:

Երկրի անվտանգության ու պաշտպանունակության ոլորտի շատ հարցերի կարելի է անդրադառնալ: Հատկապես, որ այս ոլորտն ամենազգայունն է և գրեթե չունի անկարևոր դետալներ: Բացի այդ՝ քննադատելը հեշտ է, հատկապես երբ այս կառավարությունը ձախողել է գրեթե ամեն ինչ: Երևի թե ժամանակն է մանրամասն անդրադառնալ լուծումներին ու անելիքներին և դա կանենք անպայման:

Բայց վերջում ցանկանում եմ մի հարց ևս տալ. որ գրել եք «Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի», դա հասկանալի է: Իսկ ՀՀ սուվերեն տարածքներն օկուպացիայից ազատելու մտադրություններ ունի՞ ՀՀ կառավարւթյունը: Թե՞ ձերը միայն հանձնելն է, և այդ հարցն էլ եք գցելու Սերժ Սարգսյանի կամ նախկինների հույսին՝ որպես փորձառու հայրենատերներ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Чехия заявила об избавлении от энергетической зависимости от РоссииСалливан: соперничество с КНР может быть самым серьезным вызовом для США в историиУченые с помощью новой лазерной технологии обнаружили сложные татуировки на древних мумиях в ПеруТрамп верит, что США и Китай могут избежать конфликтаИспания планирует обложить налогом до 100% недвижимость, купленную гражданами стран, не являющихся членами ЕСПезешкиан надеется, что Трамп посодействует установлению мира на Ближнем ВостокеПравоохранители арестовали отстраненного президента Южной КореиГород в Польше предложил Илону Маску купить их замок 13-го века в качестве европейской штаб-квартирыЛавров: Россию в ситуации вокруг Украины заботят люди, а не землиМинистр экономики Армении и члены Группы дружбы Иран-Армения обсудили вопросы сотрудничестваМинистру юстиции Армении пришлось комментировать неудобные вопросы о заявлениях Никола ПашинянаСуществующий геополитический статус-кво вскоре может измениться: «Паст»Находятся в активной связи: «Паст»Чаша терпения переполнена: что предпримет Россия? «Паст»В Паракаре невозможно назначить исполняющего обязанности: «Паст»Пассажирке запретили въезд в другую страну из-за написанных от руки пометок в ее паспорте Цена нефти Brent снизилась до $80,5 за баррель после роста накануне ДТП в Ереване, есть пострадавшие Министр юстиции Армении: Нужна новая Конституция Айк Саркисян хочет стать министром окружающей среды: «Паст»Подозрительная международная организация в Сюнике: «Паст»Отчет: Одной из причин возникновения пожаров в Лос-Анджелесе стало антропогенное изменение климатаПрезидент Ирана 17 января отбудет с официальным визитом в Россию: пройдут переговоры с ПутинымПесков: Предметной подготовки встречи Путина и Трампа пока не ведетсяОппозиционный депутат: Пашинян, отходя от России, ведет в сторону ТурцииГлава Минфина Армении о выходе из ЕАЭС: Жизнь отнюдь не черно-белая – надо учесть многие обстоятельстваReuters: Катар передал Израилю и ХАМАС итоговый проект соглашения по ГазеМИД Ирана: Наши отношения с Азербайджаном и Арменией важныМинистр экономики Армении представил прогноз роста на 2025 годТайвань заявил о резком росте в 2024 году числа обвиненных в шпионаже на КНРТрюдо после ухода в отставку планирует отдыхать и больше общаться с семьейВласти Армении сообщили, что в сфере туризма зафиксирован спад: Сократился турпоток из РоссииВ Бельгии началась массовая забастовка против сокращения соцвыплат на €3 млрдTesla представила свою долгожданную модель 2025 года Juniper Model Y с инновационными обновлениямиОбъем внешней торговли Китая увеличился на 5 процентов в 2024 годуЗа 11 месяцев 2024 года экспорт из Армении вырос на 74%Байден и Нетаньяху обсудили переговоры по ситуации вокруг сектора Газачисло погибших в результате пожаров в Калифорнии возросло до 24В Лос-Анджелесе в ближайшие дни сохранится угроза возникновения пожаровМужчина оставил после своей смерти в наследство городу, в честь которого его назвали, около 10 млн. евроВ Израиле обнаружили 1500-летний монастырь с выгравированным на мозаичном полу благословением на древнегреческомКСИР Ирана представил свою подземную ракетную базу Трамп готовит более 100 указов с первого дня пребывания в Белом доме Honda показала прототипы своих будущих серийных электромобилейУченые выяснили, чем питались люди 780 тыс. лет назадКатоликос Арам Первый поздравил Джозефа Ауна с избранием на пост президента Ливана РИА Новости: Авиарейсы из Москвы и Еревана в Саратов были перенаправлены на запасные аэродромы В давке в знаменитой мечети Омейядов в Дамаске погибли 4 человека, 16 получили раненияЭнтони Хопкинс выступил с трогательным посланием после потери дома в результате разрушительных лесных пожаров в Лос-АнджелесеТурция назначила нового посла в Азербайджане
Самое популярное