Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես բավականաչափ լավատես եմ եւ հանգիստ եմ Մեղրիի միջանցքի առումով․ ֆրանսիացի քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ես բավականաչափ լավատես եմ եւ հանգիստ եմ Մեղրիի միջանցքի առումով: Ես չեմ տեսնում, որ այդ համատեքստում Ադրբեջանը կհարձակվի այդ հատվածի վրա, որովհետեւ Իրանն այսօր, իսկապես, շատ ագրեսիվ է այդ հարցի առումով. հաշվի առնելով Իսրայելի, Անգլիայի, ԱՄՆ-ի, ՀԱՄԱՍ-ի պարագան, Իրանը հետ է քաշվում: Մեծ տերությունը, որն ունի դիկտատուրա, պետք է անպայման ցույց տա, որ թույլ չէ եւ դա ցույց տա անպայման եւ նախեւառաջ՝ սեփական ժողովրդին եւ ոչ մի դեպքում այս թուրքախոս շարունակությունը, որը նախատեսվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, չի հանդուրժվելու Իրանի կողմից: Առավել եւս, որ Ադրբեջանն այսօր ունի հիասքանչ հարաբերություններ Իսրայելի հետ՝ շատ պարզ պատճառից ելնելով»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ֆրանսիացի քաղաքագետ Ֆրեդերիկ Անսելը:

«Լեռնային Ղարաբաղը՝ միջազգային օրենքից ելնելով, բանակցային թեմա էր, մենք բոլորս գիտենք եւ համոզված ենք, որ դա հայկական է, բայց, միջազգային իրավունքի տեսանկյունից, Ադրբեջանն անընդհատ կարող է տարանջատումը հիշեցնել: Բայց Մեղրիի միջանցքը լրիվ հայկական է եւ Հայաստանի ինքնիշխանության մեջ է: Այո, դուք ինձ կասեք՝ ՌԴ-ն ո՞նց կարողացավ Ուկրաինան զավթել. բայց միջազգային պատժամիջոցները շատ թանկ նստեցին ՌԴ-ի վրա եւ Ադրբեջանը, եթե ունենա այսպիսի եվրոպական եւ միջազգային պատժամիջոցներ, չի կարողանալու տակից դուրս գալ: Եվ Թուրքիան բացարձակապես չի ցանկանում, որ իր տնտեսությունը հայտնվի սնանկացման իրավիճակում: Այո, Թուրքիան չի վախենում Հայաստանից, բաց իր տնտեսությունն այդ դեպքում կտապալվի եւ կսատարի՞ Թուրքիան՝ Ադրբեջանի հարձակումը մի ինքնիշխան պետության վրա: Ոչ»,- վստահ է քաղաքագետը:

Եվրոպայում ամռանն ընտրություններ են, բանախոսի վկայակոչմամբ՝ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ աջակողմյան եւ պոպուլիստական տրամադրություններով մարդիկ են գալու իշխանության, միաժամանակ, նկատելով, որ եվրոպական իրավունքն ավելի բարիդրացիական հակումներ ունի Հայաստանի նկատմամբ, քան Ադրբեջանի. «Այն, ինչ տեղի կունենա Եվրոպառլամենտում՝ հունիսին…, համենայնդեպս, Եվրոպառլամենտը շատ վճռորոշ բաներ է իրականացնելու եւ դա շատ բարենպաստ կլինի Հայաստանի համար: Ի վերջո, Ֆրանսիան դիտարկում է, որ իր ընկերների եւ իր արժեհամակարգը կրող Հայաստանը պետք է պաշտպանվի վերջիններիս կողմից: Արցախի աղետից հետո, Ֆրանսիան շատ մեծ ցանկություն է տածում Հայաստանը նաեւ ռազմական առումով պաշտպանելու: Կարող է դա հենց վաղը չլինի, այդ ընթացքում կարող են շատ բաներ տեղի ունենալ, բայց հարավկովկասյան հատվածում՝ նաեւ ՌԴ-ի ներկայությունը հաշվի առնելով, կարծում եմ, այն հիասքանչ հարաբերությունները, որոնք ունի Ֆրանսիան Հայաստանի հետ եւ մեծ ցանկություն է տածում՝ վերադառնալ տարածաշրջան, ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմական համաձայնագիր կլինի, որը կտրուկ կփոփոխի իրադարձությունները»:


Քաղաքագետը խոսակցություններ է լսել, որ այստեղ «200-100 ամերիկյան ռազմիկ կա» ու կարծում է, եթե Հայաստանը ձեռք բերի ֆրանսիական «ռազմավարական նյութերը՝ ոչ ոք չի հանդգնի նրանց կպնել եւ դա նշանակում է, որ կկարողանան պաշտպանել նաեւ Հայաստանի կյանքը՝ կայունությունը եւ անվտանգությունը. ես շատ եմ հավատում դրան»:

Իր հետագա դիտարկումներում բանախոսն անդրադարձավ նաեւ ՀՀ-Ֆրանսիա ռազմական համագործակցությանը՝ հայտարարելով՝ աշխարհաքաղաքականության մեջ ուժի ցուցադրումը հավասար է ուժի, թուլության ցուցադրումը՝ թուլության եւ այս դիրքի գրավումը՝ պարտության նշան է: Այս համատեքստում նա նկատում է՝ Հայաստանի հետ ինչ-որ բան ստորագրելով, Հայաստան ինչ-որ բան ուղարկելով՝ «ինչ-որ բան եք ասում. ասում ենք՝ դուք միայնակ չեք»: Իր զուգահեռմամբ, 2009 թվականին Ֆրանսիան ռազմավարական դաշնակցության պայմանագիր ԱՄԵ-ի հետ նավթի համար չկնքեց, ոչ էլ ճանապարհի, այլ ուժ ցուցադրեց. «Ֆրանսիան այսօր Միջին Արեւելքում միջին տերություն է, բայց շատ ավելի կարեւոր, քան 190 ոչ պակաս ուժեղ երկրներ՝ շնորհիվ ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի հետ համաձայնությունների:

Կովկասում, Ֆրանսիան համարյա գոյություն չունի, բայց մենք՝ Ֆրանսիայում, Ելիսեյան պալատում հավատում են, որ ՌԴ-ն թուլանում է, Ուկրաինայում նրա ռազմական աղետը դրա վկայությունն է: Մյուս կողմից, տեսնում ենք, որ ամերիկացիք ցանկանում են ավելի շատ ներգրավվել այս տարածաշրջանում, մենք դեմ ենք թուրքական իմպերիալիզմին եւ մենք, բնականաբար, դեմ ենք պրոիրանական էքսպանիսիոնիզմին տարածաշրջանում»: Այս իրողություններով է քաղաքագետը դիտարկում ՀՀ-Ֆրանսիա ռազմական գործակցությունը՝ հորդորելով անպայման կենսական շահեր չփնտրել՝ «կովկասյան խաղի մեջ» մտնելու Ֆրանսիայի քայլերում, այլ ինչ-որ մի շահ դիտարկել: «Հուսալ, որ Ֆրանսիան կաջակցի Հայաստանին, որովհետեւ այդ երկիրը քրիստոնեական երկիր է, սա մանկական հույս է: Եվ եթե Ֆրանսիան քաղաքականորեն պաշտպանում է, աջակցում է Հայաստանին, հուսամ նաեւ ռազմականորեն կաջակցի, նրա համար չէ, որ Հայաստանը քրիստոնեական է, նրա համար է, որ դա Հայաստանն է»,- նաեւ այսպիսի դիտարկում արեց քաղաքագետը:

Քաղաքագետը խոսեց նաեւ Ֆրանսիայի՝ ռազմական բյուջեն էականորեն ավելացնելու մասին՝ նկատելով, որ Արեւելյան Եվրոպայում պատերազմը տարածվելու հավանականություն ունի եւ միտումն այնպիսին է, որ թե Ֆրանսիան, թե ԱՄՆ-ը, թե Անգլիան ռազմական առումով ամրապնդվելու են եւ Ֆրանսիան ամեն կերպ փորձելու է հնարավորինս շատ հաստատվել Հարավային կովկասում, մասնավորաբար, Հայաստանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Испания планирует обложить налогом до 100% недвижимость, купленную гражданами стран, не являющихся членами ЕСПезешкиан надеется, что Трамп посодействует установлению мира на Ближнем ВостокеПравоохранители арестовали отстраненного президента Южной КореиГород в Польше предложил Илону Маску купить их замок 13-го века в качестве европейской штаб-квартирыЛавров: Россию в ситуации вокруг Украины заботят люди, а не землиМинистр экономики Армении и члены Группы дружбы Иран-Армения обсудили вопросы сотрудничестваМинистру юстиции Армении пришлось комментировать неудобные вопросы о заявлениях Никола ПашинянаСуществующий геополитический статус-кво вскоре может измениться: «Паст»Находятся в активной связи: «Паст»Чаша терпения переполнена: что предпримет Россия? «Паст»В Паракаре невозможно назначить исполняющего обязанности: «Паст»Пассажирке запретили въезд в другую страну из-за написанных от руки пометок в ее паспорте Цена нефти Brent снизилась до $80,5 за баррель после роста накануне ДТП в Ереване, есть пострадавшие Министр юстиции Армении: Нужна новая Конституция Айк Саркисян хочет стать министром окружающей среды: «Паст»Подозрительная международная организация в Сюнике: «Паст»Отчет: Одной из причин возникновения пожаров в Лос-Анджелесе стало антропогенное изменение климатаПрезидент Ирана 17 января отбудет с официальным визитом в Россию: пройдут переговоры с ПутинымПесков: Предметной подготовки встречи Путина и Трампа пока не ведетсяОппозиционный депутат: Пашинян, отходя от России, ведет в сторону ТурцииГлава Минфина Армении о выходе из ЕАЭС: Жизнь отнюдь не черно-белая – надо учесть многие обстоятельстваReuters: Катар передал Израилю и ХАМАС итоговый проект соглашения по ГазеМИД Ирана: Наши отношения с Азербайджаном и Арменией важныМинистр экономики Армении представил прогноз роста на 2025 годТайвань заявил о резком росте в 2024 году числа обвиненных в шпионаже на КНРТрюдо после ухода в отставку планирует отдыхать и больше общаться с семьейВласти Армении сообщили, что в сфере туризма зафиксирован спад: Сократился турпоток из РоссииВ Бельгии началась массовая забастовка против сокращения соцвыплат на €3 млрдTesla представила свою долгожданную модель 2025 года Juniper Model Y с инновационными обновлениямиОбъем внешней торговли Китая увеличился на 5 процентов в 2024 годуЗа 11 месяцев 2024 года экспорт из Армении вырос на 74%Байден и Нетаньяху обсудили переговоры по ситуации вокруг сектора Газачисло погибших в результате пожаров в Калифорнии возросло до 24В Лос-Анджелесе в ближайшие дни сохранится угроза возникновения пожаровМужчина оставил после своей смерти в наследство городу, в честь которого его назвали, около 10 млн. евроВ Израиле обнаружили 1500-летний монастырь с выгравированным на мозаичном полу благословением на древнегреческомКСИР Ирана представил свою подземную ракетную базу Трамп готовит более 100 указов с первого дня пребывания в Белом доме Honda показала прототипы своих будущих серийных электромобилейУченые выяснили, чем питались люди 780 тыс. лет назадКатоликос Арам Первый поздравил Джозефа Ауна с избранием на пост президента Ливана РИА Новости: Авиарейсы из Москвы и Еревана в Саратов были перенаправлены на запасные аэродромы В давке в знаменитой мечети Омейядов в Дамаске погибли 4 человека, 16 получили раненияЭнтони Хопкинс выступил с трогательным посланием после потери дома в результате разрушительных лесных пожаров в Лос-АнджелесеТурция назначила нового посла в АзербайджанеПлемянники экс-мэра Дилижана за 16 тысяч долларов поспособствовали отчуждению земли своему знакомому Турцию разъярило возможное присутствие французских сил на сирийской границеПрезидент США Джо Байден в среду выступит с прощальной речьюЧисло жертв пожара в Лос-Анджелесе увеличилось: губернатор призвал провести расследование
Самое популярное