Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավագանու անդամները պետք է չլինեն հանրային ծառայող. Փաշինյանը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ է անցկացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Օրակարգում ընդգրկված է եղել ավագանու անդամի կողմից այլ հանրային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումների վերաբերյալ հարցը:

Նիստի սկզբում վարչապետն իր խոսքում նշել է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ավագանու անդամ հանդիսացող հանրային ծառայողներին իրազեկել է, որ նրանք այլևս չեն կարող համատեղել հանրային ծառայողի և ավագանու անդամի կարգավիճակը: Մենք այս թեմայով մի քանի քննարկումներ ենք ունեցել: Կան տարբեր մեկնաբանություններ, դիրքորոշումներ, տեսակետներ, թե ինչպես պետք է առնչվենք այս թեմայի հետ»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ձևաչափն ամենահարմարն է այս հարցով ամբողջական և վերջնական եզրակացության գալու համար:

Օրակարգի հարցի շուրջ զեկույցներով հանդես են եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:

Նախ զեկուցվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության ոլորտը կարգավորող իրավական կարգավորումների վերաբերյալ: Կարգավորումները սահմանված են «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մարմինների» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով: Նշվել է, որ ներկայացված կարգավորումների վերլուծությունից բխում է, որ օրենքի առկա կարգավորումները հստակ սահմանում են արգելք հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար, այն է՝ զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում: 2022 թվականի օրենսդրական կարգավորումներով բացառություն է սահմանվել ավագանու անդամների համար, որոնց հետ կապված իրավահարաբերությունները ենթակա են կարագավորման ոլորտային համապատասխան օրենքներով:

Արդյունքում՝ ստացվում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավահարաբերությունը պետք է դիտարկվի երկկողմանի, քանի որ նույն իրավահարաբերության մասով առկա է մի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքը, մյուս կողմից՝ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» և  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքները: Այսինքն՝ ավագանու անդամը, ղեկավարվելով ՏԻՄ օրենքով, կարող է զբաղեցնել որևէ նախարարությունում որևէ պաշտոն, բայց միևնույն ժամանակ՝ որևէ նախարարության պաշտոնյա պաշտոնը զբաղեցնելիս պետք է դիտարկի իր նկատմամբ սահմանվող սահմանափակումները՝ ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի, որով նաև արգելվում է զբաղեցնել որևիցե պաշտոն, այդ թվում՝ նաև տեղական ինքնակառավարման մարմիններում: Արդյունքում՝ 2022 թվականի փոփոխություններից հետո, առկա է օրենքների միատեսակ մեկնաբանման, որոշակիության և կիրառման խնդիր, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն իսկ վեր է հանել շահերի բախման իրավիճակներ և դեպքեր ու իշխանությունների տարանջատման սկզբունքի խաթարման ռիսկեր:

Այս հարցի կապակցությամբ վարչապետը նշել է. «Իմ զուտ քաղաքական ընկալումը հետևյալն է, որ ինչքան շատ մարդ ներգրավված լինի կառավարմանը, այնքան ավելի լավ ժողովրդավարության համար»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ   հակված է այն տեսակետին, որ ավագանու անդամները պետք է չլինեն հանրային ծառայող: Նիկոլ Փաշինյանի խոսքով, իշխանության մոնոպոլիզացիան վատ բան է, և եթե նույն շրջանակը և՛ հանրային ծառայող է, և՛ ավագանու անդամ, ապա ներգրավվածություն չի ապահովվում:

«Մենք փոխանակ գնանք ներկայացուցչականությունը մեծացնելու ճանապարհով, գնում ենք ներկայացուցչականությունը փոքրացնելու ճանապարհով: Եվ այն ժամանակ, երբ խարտիան վավերացրել ենք, ես այդ ժամանակ պատգամավոր եմ եղել և կողմ եմ քվեարկել խարտիայի վավերացմանը, և իմ ընկալումը եղել է այն, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով»,- հավելել է Կառավարության ղեկավարը:

Խորհրդի անդամները, քննարկելով օրակարգի հարցը, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Ընդգծվել է, որ անհամատեղելիության պահանջների սահմանման նպատակը հանդիսանում է շահերի բախման կանխարգելումը, իշխանության տարանջատման զսպումների և հակակշիռների ապահովումը: Խորհրդի անդամները համակարծիք են եղել, որ համայնքի ավագանու անդամի անահամատեղելիության առկա պահանջները կարգավորող երեք օրենքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց միատեսակ մեկնաբանությունը և կիրառումը հնարավոր չէ: Ինչ վերաբերում է 2022 թվականի փոփոխություններին, ապա դրանք նպատակ են հետապնդել սահմանել առանձնահատուկ կարգավորումներ համայնքի ավագանու անդամի համար՝ դրա ոչ վճարովի լինելու հաշվառմամբ, սակայն հաշվի չեն առնվել հանրային ծառայության օրենքով ներդրված անհամատեղելիության պահանջների առկա ընդհանուր կառուցակարգերը: 

Ներգրավվածության ապահովման շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև նշել է. «Բիզնեսն այսօր, որ բողոքում է, ամենաշատ տեղական ինքնակառավարման մարմիններից է բողոքում: Բիզնեսի ներկայացուցիչները մեզնից ուզում են որևէ հարցի լուծում, թող ավագանու անդամ լինեն, տեղում լուծեն այդ հարցերը»:  Կառավարության ղեկավարի խոսքով, եթե հարցերը վատ ձևով լուծվեն, ապա նաև էթիկայի կանոններ պետք է գոյություն ունենան, այդ էթիկայի կանոնների շրջանակում կարող են քննվել և հասկանալ՝ ավագանու անդամն էթիկայի կոռեկտության սահմանում է գործել, թե ոչ:

Ծավալված քննարկումների արդյունքում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամները եկել են մեկ ընդհանուր դիրքորոշման, որ անհրաժեշտ է ընդունել օրենք, հստակ սահմանել անհամատեղելիության կանոններն առանց տարընթերցումների հնարավորությունների՝ սահմանելով, որ այս պահին այն ավագանու անդամներին, ովքեր անհամատեղելիության իրավիճակում են հայտնվել, պայմանականորեն ասած, համաներում է տրվում, հաջորդ պահից տեղի ունեցող բոլոր ընտրությունները տեղի կունենան՝ բացարձակ արգելք սահմանելով հանրային և պետական ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնողների համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Находятся в активной связи: «Паст»Чаша терпения переполнена: что предпримет Россия? «Паст»В Паракаре невозможно назначить исполняющего обязанности: «Паст»Пассажирке запретили въезд в другую страну из-за написанных от руки пометок в ее паспорте Цена нефти Brent снизилась до $80,5 за баррель после роста накануне ДТП в Ереване, есть пострадавшие Министр юстиции Армении: Нужна новая Конституция Айк Саркисян хочет стать министром окружающей среды: «Паст»Подозрительная международная организация в Сюнике: «Паст»Отчет: Одной из причин возникновения пожаров в Лос-Анджелесе стало антропогенное изменение климатаПрезидент Ирана 17 января отбудет с официальным визитом в Россию: пройдут переговоры с ПутинымПесков: Предметной подготовки встречи Путина и Трампа пока не ведетсяОппозиционный депутат: Пашинян, отходя от России, ведет в сторону ТурцииГлава Минфина Армении о выходе из ЕАЭС: Жизнь отнюдь не черно-белая – надо учесть многие обстоятельстваReuters: Катар передал Израилю и ХАМАС итоговый проект соглашения по ГазеМИД Ирана: Наши отношения с Азербайджаном и Арменией важныМинистр экономики Армении представил прогноз роста на 2025 годТайвань заявил о резком росте в 2024 году числа обвиненных в шпионаже на КНРТрюдо после ухода в отставку планирует отдыхать и больше общаться с семьейВласти Армении сообщили, что в сфере туризма зафиксирован спад: Сократился турпоток из РоссииВ Бельгии началась массовая забастовка против сокращения соцвыплат на €3 млрдTesla представила свою долгожданную модель 2025 года Juniper Model Y с инновационными обновлениямиОбъем внешней торговли Китая увеличился на 5 процентов в 2024 годуЗа 11 месяцев 2024 года экспорт из Армении вырос на 74%Байден и Нетаньяху обсудили переговоры по ситуации вокруг сектора Газачисло погибших в результате пожаров в Калифорнии возросло до 24В Лос-Анджелесе в ближайшие дни сохранится угроза возникновения пожаровМужчина оставил после своей смерти в наследство городу, в честь которого его назвали, около 10 млн. евроВ Израиле обнаружили 1500-летний монастырь с выгравированным на мозаичном полу благословением на древнегреческомКСИР Ирана представил свою подземную ракетную базу Трамп готовит более 100 указов с первого дня пребывания в Белом доме Honda показала прототипы своих будущих серийных электромобилейУченые выяснили, чем питались люди 780 тыс. лет назадКатоликос Арам Первый поздравил Джозефа Ауна с избранием на пост президента Ливана РИА Новости: Авиарейсы из Москвы и Еревана в Саратов были перенаправлены на запасные аэродромы В давке в знаменитой мечети Омейядов в Дамаске погибли 4 человека, 16 получили раненияЭнтони Хопкинс выступил с трогательным посланием после потери дома в результате разрушительных лесных пожаров в Лос-АнджелесеТурция назначила нового посла в АзербайджанеПлемянники экс-мэра Дилижана за 16 тысяч долларов поспособствовали отчуждению земли своему знакомому Турцию разъярило возможное присутствие французских сил на сирийской границеПрезидент США Джо Байден в среду выступит с прощальной речьюЧисло жертв пожара в Лос-Анджелесе увеличилось: губернатор призвал провести расследованиеНа Кубани вдвое выросло число дельфинов, погибших из-за разлива нефтепродуктов в Черном мореАэропорты Казани, Нижнекамска и Ульяновска в РФ временно приостановили работуПрезидент Литвы назвал Калининградскую область исторической частью страныШольц блокирует дополнительные поставки оружия Киеву на €3 млрдКанада направит в Калифорнию для борьбы с огнем 250 пожарныхТрамп заявил о подготовке встречи с ПутинымЧисло жертв пожаров в Лос-Анджелесе увеличилось по меньшей мере до 10 человекПостоянный докладчик Европарламента по Армении приветствовала старт процесса по вступлению РА в ЕС
Самое популярное