Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական գամբիտ. ինչու է Փաշինյանը գնում դեպի Եվրոպա և ուր է դա տանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ցուցադրական շրջադարձը Ռուսաստանից վերջին երկու շաբաթվա ընթացքում զգալիորեն ակտիվացել է: Անդրկովկասյան այդ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների բացակայության պարզաբանումները, սպառնալով՝ դե յուրե ֆորմալացնել Երևանի դուրս գալը այդ կազմակերպությունից «եթե հարցերը չլուծվեն», գրում է iz.ru-ն։

Այսպիսով, Հայաստանի ղեկավարությունն ակնհայտորեն ակնկալում է Մոսկվայից որոշակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար։ Այդ մոտեցումը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ Երևանը կարծում է, որ Ռուսաստանի կողմից կոշտ գործողությունները Հայաստանին կտան հարաբերությունների հետագա դեգրադացիայի հարցում գործելու ազատություն։

Մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները սպասողական մոտեցում են ցուցաբերում Փաշինյանին թողնելով ինքնուրույն որոշել ՀԱՊԿ կառույցում իր երկրի մասնակցության ճակատագիրը։

«Մենք իսկապես կցանկանայինք, որ մեր հայ գործընկերները իրենք որոշեն, թե ինչպես են ուզում շարունակել ապրել և ինչպես են ուզում փոխադարձ հիմունքներով իրականացնել այն համաձայնագրերը, որոնք մեզ կապում են տարբեր ինտեգրացիոն կառույցներում», - ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի աշխատանքը սահմանող փաստաթղթերում այնպիսի ռեժիմ, ինչպիսին է «սառեցված անդամակցությունը», պարզապես դե յուրե գոյություն չունի։

Սակայն մինչ օրս Երևանը, որը փետրվարի 23-ին հայտարարեց ՀԱՊԿ-ում իր մասնակցության սառեցման մասին, հարաբերությունները խզելու իրավական պարտավորեցնող որևէ քայլ չի ձեռնարկել։ Չնայած դրան, Հայաստանի խորհրդարանը չի բացառում, որ ապագայում Փաշինյանը կոնկրետ քայլեր կձեռնարկի Ռուսաստանի հետ հարաբերությունները փլուզելու համար։

«ՀԱՊԿ-ից և նրանից ակնկալվող օգնությունից ոչ ճիշտ սպասումներ են ձևավորվել փոխադարձ պարտավորությունների հարցում։ Սակայն նույնիսկ այս դեպքում կողմերը չպետք է ձեռնարկեն այնպիսի քայլեր, որոնք կարող են հանգեցնել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն։ Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները, շարունակելով իրենց քայլերը, կարող են ոչ միայն դուրս գալ այդ կազմակերպությունից, ինչի մասին բացահայտ ասվում է, այլ նաև, ընդհանուր առմամբ, էապես վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը, իհարկե, չի համապատասխանում հայ ժողովրդի հավաքական շահերին»,- ասել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Խորհրդարանականի խոսքով իր ներկայացրած քաղաքական ուժի համար Մոսկվայի հետ հարաբերությունների փլուզման ուղղությունը, որին հետևում է Փաշինյանը, ակնհայտ էր դեռ 2018 թվականից:

Փորձագետները նշում են, որ գործընթացներում մեծ դեր է խաղում Եվրամիության ազդեցությունը, որի նպատակն է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։

«Եվրոպան ձգտում է նվազեցնել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում։ Եվ այդ քաղաքականությունն է իրականացնում Փաշինյանը։ Հետևաբար, մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ ՀԱՊԿ-ից դուրս գալն արդեն օրակարգում է։ Խոսքը, սակայն, այլ ինտեգրացիոն նախագծերի, օրինակ ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու մասին չէ։ Այդ քայլից Երևանի կորուստների փոխհատուցումը Եվրամիությանը շատ ավելի կարժենա, քան ՀԱՊԿ-ից դուրս գալը»,- «iz.ru»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Նման մոտեցումները հայաստանյան քաղաքական դաշտում միանշանակ աջակցություն չեն գտնում։ «Ամենավատ կանխատեսումներն են իրականանում:Փաշինյանն իր արտաքին քաղաքականությամբ Ռուսաստանի և Արևմուտքի գլոբալ պատերազմը տեղափոխում է Հայաստան: Հասկանու՞մ եք, թե դրանից ինչ է ստացվելու։ Արևմուտքը փորձում է Հայաստանի միջոցով ընդլայնել հակառուսական ճակատը: Իսկ դա կործանարար կլինի Հայաստանի համար»,- անցած շաբաթ ճեպազրույցում ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ, Դաշնակցություն կուսակցության վարչության անդամ Արմեն Ռուստամյանը։

Հայաստանը ցույց է տալիս իր դժկամությունը՝ տեսնելու Ռուսաստանին որպես միջնորդ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Հենց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և 2023 թվականին Ադրբեջանի զինված ուժերի ռազմական գործողությունից հետո նրա ինքնալուծարման խնդիրն է դարձել այն թեման, որի շուրջ Երևանը մեղադրանքներ է կառուցում Մոսկվայի դեմ։

Հայկական կողմը կարծում է, որ Ռուսաստանը, իբր, չի կատարել իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի գծով, ինչպես նաև 2020 թվականին ստորագրված համաձայնագրով։

Միևնույն ժամանակ, Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միութենական հանրապետությունների սահմաններում ԽՍՀՄ փլուզման ժամանակ։ Այդ մեկնաբանությունը, զուգորդված այն փաստի հետ, որ ԼՂՀ-ն չի ճանաչվել անգամ Հայաստանի կողմից, չճանաչված հանրապետության շուրջ հակամարտությունը դարձնում է Ադրբեջանի ներքին գործ։ Ըստ այդմ, դա ՀԱՊԿ-ի իրավասության գոտի չէ։

Այնուամենայնիվ, Հայաստանը պաշտոնապես ձգտում է Բաքվի հետ խաղաղ բանակցությունները փոխանցել Եվրոպայի պատասխանատվության դաշտ։

Վերջերս Բեռլինում կայացել են երկկողմ բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։

Այնուամենայնիվ, հռետորական մակարդակում երկրները համաձայնություն կնքելու պատրաստակամություն չեն ցուցաբերում։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու երկրների գլխավոր դիվանագետների հանդիպման ժամանակ հաշվի առնել Ռուսաստանի դիրքորոշումը, դիմել է ԱՄՆ-ին և Ֆրանսիային ասելով, որ «լավ է հասկանում , թե ինչ է կատարվում»։ Եվրախորհրդարանը դիտարկում է նաև Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը ռազմական նոր էսկալացիայի դեպքում, ինչը դրական ֆոն չի ավելացնում խաղաղության գործընթացին։

Հայ քաղաքական գործիչների հայտարարությունները նույնպես բացառում են արագ համաձայնությունների հասնելու հնարավորությունը:

«Հայաստանը երբեք չի համաձայնել Ադրբեջանին իր տարածքում որևէ միջանցքի հասանելիություն տրամադրել։ Մենք ցանկանում ենք ապաշրջափակել Հարավային Կովկասի հաղորդակցությունը երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումում ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Հայաստանում Եվրոպայի հետ մերձեցման ցանկությունը բացատրվում է բացառապես նրա անվտանգության ապահովման աղբյուրների որոնմամբ, ինչը պայմանավորված է Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամով։

«Բացի Ռուսաստանից, ՀԱՊԿ-ի շրջանակներում անվտանգության ոլորտում փոխգործակցություն չի եղել կազմակերպության այլ անդամների հետ։ Իսկապես, կա ճգնաժամ Ռուսաստանի հետ հարաբերություններում, այդ ճգնաժամը կապված է սկզբում անվտանգության և Ղարաբաղի շուրջ խնդիրների ամբողջ համալիրի հետ, իսկ հիմա՝ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների պատճառով։ Այդ խնդիրները մնում են, և Հայաստանը ստիպված է անվտանգության այլ ձևեր փնտրել հետխորհրդային տարածքից դուրս»,- «iz.ru»-ին ասել է Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Դա նաև հանգեցնում է Հայաստանի «բոլոր հնարավոր վայրերից զենք գնելու» քաղաքականությանը։ «Եթե դա ինչ-որ մեկին խանգարում է, ապա դա նրանց խնդիրն է»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Այս համատեքստում ուշագրավ է Սիմոնյանի մեկ այլ հայտարարությունը Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի պատրաստակամության մասին. «Մենք պատրաստ ենք, միանշանակ։ Մեր ցուցանիշներով մենք ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ ունենք, քան ԵՄ որոշ անդամներ։ Պետք է մտածել այդ ուղղությամբ, բայց պետք չէ շտապել ու կտրուկ քայլեր ձեռնարկել»,- ասել է նա:

Այդ հայտարարությունը շատ առումներով կարելի է անվանել պոպուլիստական, քանի որ Բրյուսելը չի խոսում Բրյուսելի և Երևանի միջև հարաբերությունների որևէ ինստիտուցիոնալացման մասին։ Դրա վրա ուշադրություն են դարձրել նաև հայ քաղաքագետները։

«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարը շատ մշուշոտ է։ Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունը պետք չէ: Նրանց ուղղակի պետք է, որ Հայաստանը չանդամակցի ռուսամետ միավորումների»,- ասել է Հրանտ Միքայելյանը։

Միևնույն ժամանակ, Հայաստանի ղեկավարությունը բավականին ակտիվ աշխատում է Բրյուսելի հետ այդ համագործակցությունը խորացնելու և ավելի առարկայական դարձնելու ուղղությամբ,-«iz.ru»-ի հետ զրույցում ասել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այստեղ խնդիրը ԵՄ-ի կամ եվրոպական որևէ երկրի հետ Հայաստանի հարաբերությունների խորացումը չէ։ Դա չպետք է տեղի ունենա Ռուսաստանի հաշվին, հատկապես աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների առճակատման արդյունքում։ Ես անձամբ կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ և բազմակողմ ձևաչափերի (ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ) հարաբերությունները ոչ թե պետք է սառեցվեն կամ կասեցվեն, այլ փոխակերպվեն, դրանք պետք է ավելի ճկուն և արդյունավետ դարձնել»,- կարծիք է հայտնել հայ քաղաքական գործիչը։

Ինչ էլ որ լինի, Երևանը Մոսկվայի հետ հարաբերությունների դեգրադացիայի ուղղություն է սահմանել և ակտիվորեն իրականացնում է այդ քաղաքականությունը։ Եվ դա, ի վերջո, կարող է հանգեցնել ավելի վատ փուլի երկու երկրների համար, թեև որոշ փորձագետներ արդեն իսկ ներկայիս հարաբերությունները այդպիսին են համարում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
КСИР Ирана представил свою подземную ракетную базу Трамп готовит более 100 указов с первого дня пребывания в Белом доме Honda показала прототипы своих будущих серийных электромобилейУченые выяснили, чем питались люди 780 тыс. лет назадКатоликос Арам Первый поздравил Джозефа Ауна с избранием на пост президента Ливана РИА Новости: Авиарейсы из Москвы и Еревана в Саратов были перенаправлены на запасные аэродромы В давке в знаменитой мечети Омейядов в Дамаске погибли 4 человека, 16 получили раненияЭнтони Хопкинс выступил с трогательным посланием после потери дома в результате разрушительных лесных пожаров в Лос-АнджелесеТурция назначила нового посла в АзербайджанеПлемянники экс-мэра Дилижана за 16 тысяч долларов поспособствовали отчуждению земли своему знакомому Турцию разъярило возможное присутствие французских сил на сирийской границеПрезидент США Джо Байден в среду выступит с прощальной речьюЧисло жертв пожара в Лос-Анджелесе увеличилось: губернатор призвал провести расследованиеНа Кубани вдвое выросло число дельфинов, погибших из-за разлива нефтепродуктов в Черном мореАэропорты Казани, Нижнекамска и Ульяновска в РФ временно приостановили работуПрезидент Литвы назвал Калининградскую область исторической частью страныШольц блокирует дополнительные поставки оружия Киеву на €3 млрдКанада направит в Калифорнию для борьбы с огнем 250 пожарныхТрамп заявил о подготовке встречи с ПутинымЧисло жертв пожаров в Лос-Анджелесе увеличилось по меньшей мере до 10 человекПостоянный докладчик Европарламента по Армении приветствовала старт процесса по вступлению РА в ЕСJPMorgan удвоил оценку застрахованного ущерба от пожаров в Лос-АнджелесеЕС рекомендовал авиакомпаниям мира не летать в Россию после катастрофы азербайджанского лайнера«Реал» победил «Мальорку» и в финале сыграет с «Барселоной» В охваченном пожарами Лос-Анджелесе задержали подозреваемого в поджогеАрмянский эксперт: Азербайджан никогда не готовился к мируТрамп пообещал обнародовать доклад о неопознанных дронах в СШАЦена фьючерса на золото поднималась выше $2 700 за тройскую унциюАрмения сохранила 74-е место в мировом рейтинге паспортов Более 2000 детей со всей России, а также из Армении, Пакистана, Таджикистана и Узбекистана встретили Новый год в «Артеке» Лукас Селараян официально присоединился к «Бельграно»: он в тройке самых дорогих игроков клуба В Армянском музее Москвы пройдут лекции о Вардгесе Суренянце и Артавазде Пелешяне В Ереване у станции метро «Шенгавит» обнаружено тело мужчины Сегодня.ру: Армению ждет новая эскалация и потеря новых территорий Более 800 родителей израильских солдат обвинили Нетаньяху в безответственном риске жизнями их детейПарламент Ливана избрал 14-м президентом страны командующего вооруженными силами, генерала Джозефа АунаИранский генерал обвинил Россию в том, что она не остановила продвижение повстанцев в СирииДепутат Европарламента: Планы Алиева нарушают суверенитет Армении и международное правоИ в регионах Армении стоимость проезда в общественном транспорте может повыситьсяРоман Григорян стал победителем турнира по шахматам «Рождественский Рапид – 2025» Тигран Назарян из Омска стал лауреатом Рождественского фестиваля творчества Исилькульской епархии РПЦ Медведев: Не удивлюсь, если сбривший бороду Пашинян вспомнит, что Армения – член ОДКБ В Армении с 4 февраля по 18 апреля пройдут учебные сборы резервистов Погода в Армении Министр: Проект вторичного продления срока эксплуатации Армянской АЭС реализуется успешно Правительство Армении освободило две компании от уплаты таможенных пошлин Умер российский стример Спокойнич: подробности, причины, последние дни В Японии на аукционе продали гигантского тунца за 1,3 млн долларов Тему асфальта тоже «бросают к ногам»: «Паст»Ожидаются новые увольнения: «Паст»
Самое популярное