EHang ընկերության մարդատար անօդաչու թռչող սարքը ստացել է արտադրության վկայական
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱնօդաչու թռչող սարքեր արտադրող EHang ընկերությունը Չինաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից (GUCAC) ստացել է EH216-S ինքնավար ուղևորափոխադրումների համակարգի արտադրության վկայագիր, գրում է Ixbt.com-ը:
Ինչպես հայտնում է Xinhua հրատարակությունը, դա առաջին նման վկայականն է, որը տրվում է Չինաստանում ինքնավար մարդատար անօդաչու թռչող սարքի համար։
Ավելի վաղ ուղղահայաց թռիչքի և վայրէջքի համակարգով (eVTOL) այդ էլեկտրական անօդաչուն GUGAK-ից ստացել էր թռիչքային պիտանիության ստանդարտ վկայական։ Արտադրության սերտիֆիկատի ձեռքբերումը կարևոր քայլ է EH216-S անօդաչուն զանգվածային արտադրության փուլ մտցնելու համար, ինչպես նաև անհրաժեշտ քայլ է ընկերության զարգացման համար, հայտարարել է EHang ընկերության հիմնադիր, նախագահ և գործադիր տնօրեն ՀուՀուազին:
EH216-S անօդաչուի նախագծային առավելագույն արագությունը ժամում 130 կմ է, թռիչքի առավելագույն հեռահարությունը 30 կմ, իսկ թռիչքի առավելագույն տևողությունը 25 րոպե։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը