Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ)](/timthumb.php?src=disc/17-04-24/37f1418f0c3835fe5f7484bc90613d3e.jpg&w=780)
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք։
Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Կարող ենք նոր ընտրություն անել, ընտրություններից հետո Ուկրաինայի և Ռուսաստանի միջև է պատերազմ սկսվել, կարող ենք նոր ընտրություն անել, հիմա էլ ուրիշի միջև պատերազմ սկսվի, որը մեր իրավիճակի վրա ազդեցություն կունենա։
Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
Մեր նախընտրական ծրագրում մի կետ չկա, որի հետևից մենք չենք գնացել մինչև վերջ և անկեղծորեն։
Առաջնագիծ պիտի չլինի, պիտի լինի սահման, սահմանին անցակետ կլինի, կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք»,- ասել է նա։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։