Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների «ոչ լավագույն ժամանակներն են», բայց, միևնույն ժամանակ, իրենք չեն ցանկանում վիճել «դաշնակցի» հետ, գրում է News.ru-ն։

Այնուամենայնիվ, դրանից հետո Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ հասկանալ է տվել, որ այսուհետ կենտրոնանում է միայն Արևմուտքի վրա՝ անտեսելով Մոսկվայի օգնությունը տարածաշրջանի կարևորագույն խնդիրների լուծման հարցերում։

Իհարկե, դա վերաբերում է նաև Հայաստանի և հարևան Ադրբեջանի հաշտեցման գործընթացին։ ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանի կարծիքով՝ պատահական չէ, որ Գերմանիայի կանցլերի հետ զրույցում Փաշինյանը այդքան մանրամասն թվարկել է արևմտյան դիվանագիտական հարթակներում՝ Պրահայում, Բրյուսելում և Գրանադայում արած իր հայտարարությունները, բայց, միաժամանակ, չի հիշատակել Մոսկվան և Սոչին, այսինքն Ռուսաստանի տարածքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Այսպիսով, Փաշինյանը ցուցադրաբար Ադրբեջանի հետ իր խնդիրների լուծումը տեղափոխում է արևմտյան հարթակներ։ Ակնկալիքն այն է, որ դա կլինի Ռուսաստանից նրա հեռանալու ևս մեկ վկայություն, Մոսկվայի ուղղությամբ հերթական հարձակումը,- ասել է Միրզայանը news.ru-ին:

Երկրորդ հերթին նա ակնկալում է, որ Հայաստանի «ազատագրմամբ» շահագրգռված եվրոպական էլիտաները իրեն մի շարք արարողակարգային ծառայություններ և զիջումներ կտրամադրեն։ Միրզայանը կանխատեսել է, որ դրանից հետո Փաշինյանը կարող է որպես իր «դիվանագիտական մեծ հաղթանակ» ներկայացնել այն, որ իբր Ադրբեջանի հետ ավելի արդյունավետ է շփվում արևմտյան հարթակներում, քան ռուսական հարթակներում։

«Այստեղ մենք, ցավոք, ունենք Հայաստանի ավանդական արտաքին քաղաքականության կանոնը՝ «ցուցադրումն ավելի կարևոր է, քան գործողությունը»։ Դժվար իրավիճակում հայտնված այնպիսի պետությունները, ինչպիսին Հայաստանն է, իրավունք չունեն առաջնորդվել նման սկզբունքներով։ Բայց մենք ունենք այն, ինչ ունենք։ Փաշինյանը դա անում է ոչ միայն ցուցամոլության, այլ նաև Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու համար»,- ենթադրել է Միրզայանը։

Փորձագետը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա չի եղել անցած տարվա հոկտեմբերի Գրանադայի հանդիպմանը, ուստի Բաքվի համար այդ հանդիպման արդյունքները դժվար թե ընդհանրապես նշանակություն ունենան։

«Ադրբեջանը շատ լավ է հասկանում Փաշինյանի նման խաղը»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։

Արևմտյան բոլոր երաշխիքները միայն խոսքեր են և չունեն որևէ կոնկրետ պարտավորություն, news.ru-ի հետ զրույցում նշել է միջազգային քաղաքագետ և RIAC փորձագետ Ալեքսեյ Նաումովը։ Նրա խոսքով, Երևանը «դեռևս ցանկանում է նստել երկու աթոռի և դեռ ամբողջովին չի խզել հարաբերությունները Մոսկվայի հետ»։

«Հիմա Փաշինյանի բոլոր խոսակցություններն Արևմուտքի հետ միտված են նրան, թե որքա՞ն կարող է ստանալ արևմտյան նոր գործընկերներից։ Երևանը մինչ օրս չի հատել կարմիր գծերը, որոնք կլինեն Գյումրիում ռուսական ռազմակայանի, ռուս սահմանապահների մերժումը, և արևմտյան զինվորականների հրավիրումը Հայաստանի տարածք։ Նա շարունակում է իր բազմավեկտոր քաղաքականությունը՝ հավատալով, որ Ռուսաստանը թույլ կտա իրեն մի շարք ավելի վիճահարույց քայլեր ձեռնարկել»,- ենթադրել է Նաումովը։

Միևնույն ժամանակ, հավելել է քաղաքագետը, Հայաստանի վարչապետը փորձում է Ղարաբաղի կորստի ողջ պատասխանատվությունը գցել Մոսկվայի վրա։ «Հայաստանի հասարակական կարծիքի տեսանկյունից՝ Ռուսաստանն է «հանձնել» Ղարաբաղը։ Մոսկվան, ասում են, Ադրբեջանի հետ չի կռվել «Հայաստանի համար», ուստի ինքն է պատասխանատու այդ պարտության համար։ Բայց փաստացի՝ Փաշինյանը և նրան ընտրած հայ ժողովուրդն է պատասխանատվություն կրում»,- ասել է Նաումովը։

Մոսկվան դեռ դուրս չի գրել Հայաստանը և փորձում է հարաբերություններ պահպանել նրա հետ, նշել է փորձագետը։ Նա, սակայն, կարծում է, որ մոտ ապագայում հնարավոր չի լինի վերականգնել վստահությունը։ «Հարաբերությունները նույնը չեն լինելու: Ինձ թվում է, որ դա նույնիսկ լավ է Ռուսաստանի համար, քանի որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանին տրվող չափազանց մեծ նշանակությունը մասամբ խանգարում էր Մոսկվային։ Կարծում եմ՝ մենք կտեսնենք հավասարակշռում, անցում դեպի սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ, ինչը միայն օգուտ կբերի Մոսկվային։ Ռուսաստանի հարաբերությունները հարևան Վրաստանի հետ աստիճանաբար բարելավվում են: Ուրեմն Ռուսաստանը չի, որ կորցնում է Հայաստանը, Հայաստանն է կորցնում Ռուսաստանին։ Վստահ եմ, որ Երևանի համար դրանից լավ չի լինի»,- իր կարծիքն է հայտնել Նաումովը։

Միրզայանը համաձայն է նրա հետ: «Փաշինյանի գործողությունների պատճառով Հայաստանն ինքն է հրաժարվում Ռուսաստանի հետ դաշինքից: Միաժամանակ, Հայաստանում ապրող հայ ժողովուրդը չի ցանկանում ոչինչ անել դրա դեմ։ Մարդիկ անտրամադիր են, բայց դա նրանց խնդիրն է»,- եզրափակել է փորձագետը։

Հայաստանը վերջին շրջանում իսկապես հեռանում է, news.ru-ի հետ զրույցում խոստովանել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։

«Մոսկվան միշտ եղել է բաց և ազնիվ երկխոսության կողմնակից և ցանկանում է բոլոր երկրների՝ և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ԱՊՀ-ի մասնակցությունը հարցերի քննարկմանը»,- ասել է Կարասինը։ Նրա խոսքով, Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն կապված երկու երկրներ են, որոնք պետք է շահագրգռված լինեն այնպես զարգացնելու իրենց հարաբերությունները բոլոր ոլորտներում, ինչպես միշտ եղել է։

«Կուրսը փոխելու որոշումը շատ հարցեր է առաջացնում, սակայն Մոսկվան պատրաստ է դրանք քննարկել ոչ թե հանրային տարածքում, այլ շփումների ժամանակ։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք հարցերը լուծել երկխոսության միջոցով։ Իսկ մամուլի համար կատեգորիկ հայտարարություններ անելը դժվար թե նպաստեն փոխըմբռնման հասնելուն և առաջ շարժվելուն»,- նշել է Կարասինը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
КСИР Ирана представил свою подземную ракетную базу Трамп готовит более 100 указов с первого дня пребывания в Белом доме Honda показала прототипы своих будущих серийных электромобилейУченые выяснили, чем питались люди 780 тыс. лет назадКатоликос Арам Первый поздравил Джозефа Ауна с избранием на пост президента Ливана РИА Новости: Авиарейсы из Москвы и Еревана в Саратов были перенаправлены на запасные аэродромы В давке в знаменитой мечети Омейядов в Дамаске погибли 4 человека, 16 получили раненияЭнтони Хопкинс выступил с трогательным посланием после потери дома в результате разрушительных лесных пожаров в Лос-АнджелесеТурция назначила нового посла в АзербайджанеПлемянники экс-мэра Дилижана за 16 тысяч долларов поспособствовали отчуждению земли своему знакомому Турцию разъярило возможное присутствие французских сил на сирийской границеПрезидент США Джо Байден в среду выступит с прощальной речьюЧисло жертв пожара в Лос-Анджелесе увеличилось: губернатор призвал провести расследованиеНа Кубани вдвое выросло число дельфинов, погибших из-за разлива нефтепродуктов в Черном мореАэропорты Казани, Нижнекамска и Ульяновска в РФ временно приостановили работуПрезидент Литвы назвал Калининградскую область исторической частью страныШольц блокирует дополнительные поставки оружия Киеву на €3 млрдКанада направит в Калифорнию для борьбы с огнем 250 пожарныхТрамп заявил о подготовке встречи с ПутинымЧисло жертв пожаров в Лос-Анджелесе увеличилось по меньшей мере до 10 человекПостоянный докладчик Европарламента по Армении приветствовала старт процесса по вступлению РА в ЕСJPMorgan удвоил оценку застрахованного ущерба от пожаров в Лос-АнджелесеЕС рекомендовал авиакомпаниям мира не летать в Россию после катастрофы азербайджанского лайнера«Реал» победил «Мальорку» и в финале сыграет с «Барселоной» В охваченном пожарами Лос-Анджелесе задержали подозреваемого в поджогеАрмянский эксперт: Азербайджан никогда не готовился к мируТрамп пообещал обнародовать доклад о неопознанных дронах в СШАЦена фьючерса на золото поднималась выше $2 700 за тройскую унциюАрмения сохранила 74-е место в мировом рейтинге паспортов Более 2000 детей со всей России, а также из Армении, Пакистана, Таджикистана и Узбекистана встретили Новый год в «Артеке» Лукас Селараян официально присоединился к «Бельграно»: он в тройке самых дорогих игроков клуба В Армянском музее Москвы пройдут лекции о Вардгесе Суренянце и Артавазде Пелешяне В Ереване у станции метро «Шенгавит» обнаружено тело мужчины Сегодня.ру: Армению ждет новая эскалация и потеря новых территорий Более 800 родителей израильских солдат обвинили Нетаньяху в безответственном риске жизнями их детейПарламент Ливана избрал 14-м президентом страны командующего вооруженными силами, генерала Джозефа АунаИранский генерал обвинил Россию в том, что она не остановила продвижение повстанцев в СирииДепутат Европарламента: Планы Алиева нарушают суверенитет Армении и международное правоИ в регионах Армении стоимость проезда в общественном транспорте может повыситьсяРоман Григорян стал победителем турнира по шахматам «Рождественский Рапид – 2025» Тигран Назарян из Омска стал лауреатом Рождественского фестиваля творчества Исилькульской епархии РПЦ Медведев: Не удивлюсь, если сбривший бороду Пашинян вспомнит, что Армения – член ОДКБ В Армении с 4 февраля по 18 апреля пройдут учебные сборы резервистов Погода в Армении Министр: Проект вторичного продления срока эксплуатации Армянской АЭС реализуется успешно Правительство Армении освободило две компании от уплаты таможенных пошлин Умер российский стример Спокойнич: подробности, причины, последние дни В Японии на аукционе продали гигантского тунца за 1,3 млн долларов Тему асфальта тоже «бросают к ногам»: «Паст»Ожидаются новые увольнения: «Паст»
Самое популярное