Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը պատրաստ է դիմել թուրքական և ադրբեջանական զորքերի օգնությանը իշխանություն մնալու համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ բողոքի ակցիաները Հայաստանում չեն հանդարտվում, գրում է rossaprimavera.ru-ն։

Այն, որ այս անգամ բողոքի ալիքը գլխավորում է Հայ Առաքելական եկեղեցին, հավանաբար, լրջորեն վախեցրել է Հայաստանի իշխանություններին, քանի որ եկեղեցու ձայնը Հայաստանում շատ ավելի նշանակալից կշիռ ունի, քան կարող է թվալ ռուս ընթերցողին։ Ավելի հզոր հարված Փաշինյանին չէր կարող լինել: Դա խոսում է այն մասին, որ հայ ժողովուրդը Փաշինյանին հեռացնելու իրական հնարավորություն ունի, և որ ցույցերի առաջնորդը պատասխանատվություն է կրում մի ամբողջ ժողովրդի ճակատագրի համար, և այս բողոքի ալիքի արդյունքները վճռորոշ են Հայաստանի գոյության համար։

Արևելագետ և քաղաքագետ Կարինե Գևորգյանը կարծում է, որ այսօր հանրապետությունում կատարվողը բացառիկ է. «Եթե նախկինում համաշխարհային կրոնների մեջ ակտիվ էր «քաղաքական իսլամը», ապա միգուցե՞ Հայաստանում առաջանում է «քաղաքական քրիստոնեությունը», որպեսզի պայքարի տրանսհումանիզմի գաղափարախոսության դեմ»։

Իշխող կուսակցությունը զգում է, որ Հայ Առաքելական եկեղեցու աջակցությամբ բողոքի շարժումը սկսում է լուրջ բնույթ կրել, ուստի փորձում է խարխլել եկեղեցու հեղինակությունը կամ գոնե նվազեցնել նրա ազդեցությունը։ Բողոքի ակցիաների առաջնորդ, Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին վարկաբեկելու նպատակով իշխանամետ տեղեկատվական ռեսուրսները փորձել են նրան մեղադրել Կրեմլի և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապերի մեջ։ Հայ քաղաքական և հասարակական գործիչները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերում Հայաստանի իշխանամետ ռեսուրսները հռետորաբանությամբ և փաստարկներով սերտաճել են ադրբեջանական ռեսուրսների հետ։

Փաշինյանի աթոռը սկսում է ճոճվել, նա արդեն օգտագործել է ոստիկանական ռեսուրսը, բայց հայկական շրջանակներում վստահ են, որ Փաշինյանն իր ձեռքում ունի ևս մեկ հաղթաթուղթ, որն է Ադրբեջանին և Թուրքիային ներգրավելն իրեն պաշտպանելու համար։ Օրինակ, «Ընկեր գեներալ» Telegram ալիքի հեղինակն արտահայտել է հայ հասարակության որոշ հատվածի կարծիքն առ այն, որ առաջնորդների նպատակային և ցուցարարների զանգվածային ձերբակալություններից հետո «Երևանի սահմանազատողների ջերմեռանդ խնդրանքով կարող է հետևել ադրբեջանական ներխուժում»: Գաղափարը, որ Փաշինյանը համակարգում է իր գործողությունները Բաքվի հետ և օգտագործում է ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքը, որպեսզի պահպանի վարչապետի աթոռը նույնիսկ իր քաղաքական կարիերան սպանող քայլերից հետո բավականին երկար ժամանակ է շրջանառվում Հայաստանում։

Այստեղ վառ օրինակ է այն իրավիճակը, երբ իշխող կուսակցությունը լայն զանգվածների առաջ դրեց Սահմանադրությունը փոխելու գաղափարը։ Դրան զուգահեռ հայտարարություններ արեց նաև ադրբեջանական կողմը։ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղություն չի լինի, քանի դեռ նա չի փոխել իր սահմանադրությունը, որը հավակնություններ է պարունակում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

 

Մայիսի 10-ին ադրբեջանական «Minval» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, որում հնչել է այն թեզը, որ որքան էլ Բագրատ Սրբազանը ժխտի Քոչարյանի հետ բանակցությունները, «փաստ է, որ «ղարաբաղյան կլանն» է կանգնած բողոքի ցույցերի հետևում, և դա շատ բան է ցույց տալիս»: Եթե ​​Փաշինյանը փորձում է Բագրատ Սրբազանին կապել «ղարաբաղյան կլանի» հետ ժողովրդին պառակտելու և բողոքի ներուժը նվազեցնելու համար, ապա Բաքուն այդպիսով փորձում է հիմք ստեղծել Ադրբեջանի և Թուրքիայի համար միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանի որ չի ցանկանում նորից բարձրացվի Լեռնային Ղարաբաղի հարցը: «Minval»-ը նշել է, որ Հայաստանի վերափոխումը «գորշ գոտու», որտեղ արտաքին խաղացողները սկսում են ուժերը չափել քաղաքացիական պատերազմի օգնությամբ, չափազանց մեծ ռիսկեր է ստեղծում տարածաշրջանի պետությունների համար, և «եթե իրավիճակը հասնի «կարմիր գծին», ապա Ադրբեջանն ու Թուրքիան կարող են քննարկել իրենց սահմանափակ կոնտինգենտը Հայաստանի տարածք մտցնելու հարցը»։

Բայց Ադրբեջանը միակը չէ, որ հետևում է Հայաստանի իրավիճակին։ Երբ իրավիճակը տեղայնացվեց միայն Տավուշում, մտքեր հնչեցին, որ սահմանազատումը սկսվել է հենց հյուսիսից Իրանի միջամտությունը բացառելու համար։ Բայց մեկ տեղամասի սահմանազատման հարցը հանգեցրեց եկեղեցու գլխավորությամբ բողոքի ակցիաների, այսինքն վերաճեց միջպետական ​​նշանակության խնդրի։

Հայ ընդդիմադիր գործիչ Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում նշել է, որ «Բագրատ Սրբազանի ելույթը, որտեղ նա օրինակ բերեց Իրանը և իրանցիների վերաբերմունքը զոհված հերոսների նկատմամբ, աննախադեպ հետաքրքրություն և արձագանք է առաջացրել իրանական հասարակության մեջ»։ Նա որպես օրինակ բերել է իրանցի քաղաքագետ Էհսան Մոհավեդյանի հրապարակումը մայիսի 9-ի հանրահավաքի մասին, և որը տասնյակ հազարավոր դիտումներ է ունեցել, ինչն արտասահմանյան լուրերի նկատմամբ իրանցիների չափազանց հետաքրքրության օրինակ է։

Իր հերթին Miran Press Telegram ալիքը մեջբերել է մեկ այլ իրանցի փորձագետի՝ Ահմադ Քազեմիին, ով Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր միջամտության վերաբերյալ գրել է հետևյալը. «Իրանը չի միջամտում որևէ երկրի ներքին գործերին, բայց բացարձակապես թույլ չի տա Բաքվին, Անկարան և մյուսներին միջամտելու Հայաստանի ներքին գործերին։ Գոյատևման և կործանման պատմական խաչմերուկում Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի խաղաղ ճանապարհով որոշել իր ճակատագիրը»։

Նախկինում ևս կարելի էր նկատել, որ այլ պետություններ են ակտիվորեն ներգրավված Հայաստանի ճակատագրի հարցի լուծման գործում։ Բայց հիմա եկեղեցու գլխավորությամբ ասպարեզ է դուրս եկել հենց Հայաստանի ժողովուրդը, ում հետ պետք է հաշվի նստի։ Եվ այդ պայքարում, ըստ ամենայնի, դաշնակիցներ ունի ոչ միայն Փաշինյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
КСИР Ирана представил свою подземную ракетную базу Трамп готовит более 100 указов с первого дня пребывания в Белом доме Honda показала прототипы своих будущих серийных электромобилейУченые выяснили, чем питались люди 780 тыс. лет назадКатоликос Арам Первый поздравил Джозефа Ауна с избранием на пост президента Ливана РИА Новости: Авиарейсы из Москвы и Еревана в Саратов были перенаправлены на запасные аэродромы В давке в знаменитой мечети Омейядов в Дамаске погибли 4 человека, 16 получили раненияЭнтони Хопкинс выступил с трогательным посланием после потери дома в результате разрушительных лесных пожаров в Лос-АнджелесеТурция назначила нового посла в АзербайджанеПлемянники экс-мэра Дилижана за 16 тысяч долларов поспособствовали отчуждению земли своему знакомому Турцию разъярило возможное присутствие французских сил на сирийской границеПрезидент США Джо Байден в среду выступит с прощальной речьюЧисло жертв пожара в Лос-Анджелесе увеличилось: губернатор призвал провести расследованиеНа Кубани вдвое выросло число дельфинов, погибших из-за разлива нефтепродуктов в Черном мореАэропорты Казани, Нижнекамска и Ульяновска в РФ временно приостановили работуПрезидент Литвы назвал Калининградскую область исторической частью страныШольц блокирует дополнительные поставки оружия Киеву на €3 млрдКанада направит в Калифорнию для борьбы с огнем 250 пожарныхТрамп заявил о подготовке встречи с ПутинымЧисло жертв пожаров в Лос-Анджелесе увеличилось по меньшей мере до 10 человекПостоянный докладчик Европарламента по Армении приветствовала старт процесса по вступлению РА в ЕСJPMorgan удвоил оценку застрахованного ущерба от пожаров в Лос-АнджелесеЕС рекомендовал авиакомпаниям мира не летать в Россию после катастрофы азербайджанского лайнера«Реал» победил «Мальорку» и в финале сыграет с «Барселоной» В охваченном пожарами Лос-Анджелесе задержали подозреваемого в поджогеАрмянский эксперт: Азербайджан никогда не готовился к мируТрамп пообещал обнародовать доклад о неопознанных дронах в СШАЦена фьючерса на золото поднималась выше $2 700 за тройскую унциюАрмения сохранила 74-е место в мировом рейтинге паспортов Более 2000 детей со всей России, а также из Армении, Пакистана, Таджикистана и Узбекистана встретили Новый год в «Артеке» Лукас Селараян официально присоединился к «Бельграно»: он в тройке самых дорогих игроков клуба В Армянском музее Москвы пройдут лекции о Вардгесе Суренянце и Артавазде Пелешяне В Ереване у станции метро «Шенгавит» обнаружено тело мужчины Сегодня.ру: Армению ждет новая эскалация и потеря новых территорий Более 800 родителей израильских солдат обвинили Нетаньяху в безответственном риске жизнями их детейПарламент Ливана избрал 14-м президентом страны командующего вооруженными силами, генерала Джозефа АунаИранский генерал обвинил Россию в том, что она не остановила продвижение повстанцев в СирииДепутат Европарламента: Планы Алиева нарушают суверенитет Армении и международное правоИ в регионах Армении стоимость проезда в общественном транспорте может повыситьсяРоман Григорян стал победителем турнира по шахматам «Рождественский Рапид – 2025» Тигран Назарян из Омска стал лауреатом Рождественского фестиваля творчества Исилькульской епархии РПЦ Медведев: Не удивлюсь, если сбривший бороду Пашинян вспомнит, что Армения – член ОДКБ В Армении с 4 февраля по 18 апреля пройдут учебные сборы резервистов Погода в Армении Министр: Проект вторичного продления срока эксплуатации Армянской АЭС реализуется успешно Правительство Армении освободило две компании от уплаты таможенных пошлин Умер российский стример Спокойнич: подробности, причины, последние дни В Японии на аукционе продали гигантского тунца за 1,3 млн долларов Тему асфальта тоже «бросают к ногам»: «Паст»Ожидаются новые увольнения: «Паст»
Самое популярное