Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հարձակվում է սիմվոլների վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրազեկ լրագրող և մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը rg.ru-ին տված հարցազրույցում խոսել է հանրապետության ներքաղաքական իրավիճակի զարգացման սցենարների, Հայաստանի համար MI6-ի պատրաստած աննախանձելի դերի, հայկական ազդեցիկ լոբբիի դիրքորոշման և այլնի մասին։

- Հայաստանի իշխանություններն ասում են, որ ընդդիմությունը չունի ձևավորված քաղաքական օրակարգ, և Նիկոլ Փաշինյանը երբեք հրաժարական չի տա։ Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները հաջորդիվ:

Տիգրան Քոչարյան.- Եթե օրակարգը հրապարակավ չի հնչում, դա չի նշանակում, որ այն չկա: Օրինակ ընդդիմադիր ուժերի օրակարգային հիմնական կետերից մեկն այն է, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը։ Սակայն, եթե այդ թեկնածությունը ներկայացվի, ապա Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի այդ մարդուն վարկաբեկելու համար, նա կարողանում է դա անել: Բայց Հայաստանի ներկայիս իշխանությունները շատ լուրջ խնդիր ունեն բողոքի ցույցերը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոսի հետ: Բանն այն է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը քաղաքական անձնավորություն չէ։ Ուստի քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու նրանց այն դասական մեթոդները, որոնք կիրառում են Փաշինյանն ու իր թիմը, այստեղ չեն աշխատում։ Կրկնում եմ, որ Հայաստանում գործող իշխանությունը գիտի մարդկանց վախեցնել, ստեղծել, հետո խաղալ ընդդիմության հակասությունների վրա։ Ուստի կա չբարձրաձայնված պայմանավորվածություն չհայտարարել հաջորդ վարչապետի թեկնածության մասին։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետագա սցենարին, ապա, ամենայն հավանականությամբ, կլինի ժամանակավոր անցումային կառավարություն հոգևորական Բագրատի գլխավորությամբ, ով երկիրը տանելու է դեպի նոր ընտրություններ։

-Ստացվում է, որ Հայաստանում եկեղեցին միակ ինստիտուտն է, որի շուրջ այժմ համախմբվում է ընդդիմությունը։

Տիգրան Քոչարյան.- Փաստն այն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը սկսել և մղում է պայքար հայի ինքնության դեմ: Կա հարձակում եկեղեցու, հայերի համար սուրբ խորհրդանիշների վրա, մեզ համոզում են, որ Արարատը մերը չէ։ Նիկոլ Փաշինյանը վերջին հրապարակային ելույթներում հնչեցրել է թեզեր, որոնք մեկնաբանում են որպես Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու որդեգրած կուրս։ Բացի այդ, նա լքել է Արցախը և նույնիսկ չի ցանկանում խոսել այնտեղ փախստականների վերադարձի մասին։ Այն ամենը, ինչ՝ ինչ-որ կերպ հայկական ինքնություն է ստեղծում, այսօր հարվածի տակ է: Այս իրավիճակում եկեղեցին, որպես ժողովրդին ամենամոտ պատմականորեն կայացած ինստիտուտ, դեմ է Փաշինյանի հարձակումներին մեր հոգևոր արժեքների վրա։ Հայ եկեղեցու տեսանկյունից այսօր պայքարը գնում է ոչ թե անհատ քաղաքական գործչի դեմ, այլ բարու ու չարի միջև։

-Բայց եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր ընթացիկ և ամենամեծ բողոքի ցույցերը մարեն, ի՞նչ կլինի հետո։

Տիգրան Քոչարյան.- Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անցել է անվերադարձելիության կետը և երբեք չի վերականգնվի։ Հայաստանում գնալով ավելանում է տարբեր պատճառներով վարչապետից դժգոհողների ու հիասթափվածների թիվը։

Իսկ ապագայում այդ մարդկանց թիվը հաստատ չի պակասի։ Բողոքի ակցիաներն այժմ մշտական ​​բնույթ են կրելու: Եթե ​​անգամ իշխանությունների կողմից կասեցվեն ներկայիս ժողովրդական ընդվզումները, մեր երկրում ներքաղաքական ճգնաժամի պատճառները չեն լուծվի։ Հայաստանում ճգնաժամային իրավիճակը կշարունակվի և կխորանա: Այժմ բողոքի ակցիաների խթանը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն է,  բայց վաղը կարող է առաջանալ մեկ այլ «ձգան»: Ուստի սխալ կլինի ասել, որ Փաշինյանը կարող է շունչ քաշել, եթե ընդդիմությանը հիմա չհաջողի։

-Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները փորձում են Անդրկովկասում նոր ճակատ ստեղծել Ռուսաստանի դեմ։ Կարելի՞ է ասել, որ Երևանը վերածվում է Արևելքի ու Արևմուտքի բախման ասպարեզի։

Տիգրան Քոչարյան.- Այո, կարող ենք այդպես ասել։ Հայաստանը վերահսկվում է Բրիտանիայի կողմից: Այստեղ գործընթացների համակարգողը բրիտանական արտաքին հետախուզության MI6 ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրն է։ Հետևաբար, Երևանում երևի ավելի շատ բրիտանական գործակալներ կան, քան ամերիկյան։ Ընդ որում Հայաստանում ընդգծված են որոշ հակասություններ Վաշինգտոնի և Լոնդոնի միջև։ Օրինակ բրիտանացիները ատամներով պահում են Փաշինյանին ու ներում նրան բառացիորեն ամեն ինչ։ Իսկ Միացյալ Նահանգները երբեմն փորձում է պահպանել պարկեշտության տեսքը: Ամերիկյան Freedom House ՀԿ-ի վերջին զեկույցները մատնանշում են խոսքի ազատության հետ կապված խնդիրները, լրագրողների բանտարկությունները և այլն: Բայց այստեղ պետք է ասել, որ MI6-ից Հայաստանի բրիտանացի կուրատորներն  աշխատում են Թուրքիայի հետ համատեղ, որին Բրիտանիան օգտագործում է որպես իր օպերատոր։ Շատերը Փաշինյանին մեղադրում են արևմտամետ քաղաքականություն վարելու մեջ, բայց իրականում նա թուրքամետ կուրս է վարում։ Այո, անգլո-սաքսոնները փորձում են Հայաստանում երկրորդ ճակատ ստեղծել Ռուսաստանի դեմ։

- Ինչպե՞ս և ո՞ւմ միջոցով են իրականացվում նման ծրագրերը:

Տիգրան Քոչարյան.- Հայաստանում, ինչպես Վրաստանում, ստեղծվել է ՀԿ-ների հսկայական ցանց և ավելին, մեր մոտ դրանք պատկանում են միլիարդատեր Ջորջ Սորոսին: Այդ կառույցներն աշխատում են նույն ուղեցույցներով, ինչ Վրաստանում և Ուկրաինայում՝ մեկը մեկին: Ռուսաֆոբիա է մշակվում, բնակչության ուղեղները լվացվում են, իսկ գլխավոր խնդիրը Հայաստանը Ռուսաստանի համար լարվածության ու գլխացավանքի աղբյուր դարձնելն է։ Եվ նրանց չի հետաքրքրում, թե դա ինչպես կավարտվի հենց բուն Հայաստանի և հայության համար։ Ուկրաինայում Ռուսաստանի հետ կռվում են մինչև վերջին ուկրաինացին, իսկ այստեղ նույնը պատրաստվում են անել մինչև վերջին հայը։ Արևմուտքի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների մեծ թվով ակտիվիստներ այժմ նստած են Հայաստանի կառավարությունում և խորհրդարանում: Այսպես կոչված քաղաքացիական հասարակությունը, որը տարիներ շարունակ ստեղծվել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների փողերով իբր «մարդու իրավունքները պաշտպանելու համար», այժմ գաղթել է իշխանության։ Բայց նույն մարդիկ, ովքեր նախկինում հանդես էին գալիս ի պաշտպանություն լրագրողների իրավունքների կամ քննադատում էին անվտանգության ուժերին ուժի անհամաչափ կիրառման համար, այժմ լռում են։ Կարծում եմ, որ Հայաստանի հաջորդ ազգային ուղղվածություն ունեցող կառավարության առաջին քայլերից մեկը պետք է լինի օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը։

-Եթե ​​դա տեղի չունենա, ի՞նչ վտանգներ կան ձեր երկրի ինքնիշխանության համար:

Տիգրան Քոչարյան.- Տարբեր պետություններ կարող են մտնել Հայաստանի տարածք և այստեղ ստեղծել իրենց ազդեցության գոտիները: Դեռևս 2018 թվականին մեզ այցելեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նա Փաշինյանին տվեց քայլերի ճանապարհային քարտեզ, որոնք պետք է անի Երևանը: Այդ փաստաթղթի մի քանի կետեր հայտնի դարձան հանրությանը։ Դրանց թվում է այսպես կոչված «դոգմաների և կարծրատիպերի» մերժումը։ Սա առաջին հերթին վերաբերվում է Հայոց ցեղասպանությանը։ Երկրորդը ռուսական ազդեցության զրոյացումն է։ Երրորդ կետը Իրանի մեկուսացումն է։ Սա այն դերն է, որը Վաշինգտոնում պատրաստվել է մեր համար։ Եվ այն ամենը, ինչը դրանից հետո տեղի է ունեցել Հայաստանում եղել է այդ տրամաբանության մեջ։ Հայաստանում շատերը չեն հասկանում, որ Ռուսաստանի և Իրանի հնարավոր կորստով մենք կկորցնենք երկու բնական դաշնակիցների և ձեռք կբերենք միայն մեր պետության համար մահացու վտանգավոր խնդիրներ։

-Ինչպես գիտեք, դրսում շատ ավելի շատ հայեր կան, քան բուն Հայաստանում: Իսկ որտե՞ղ է հայրենիքի շահերը պաշտպանող հայկական ազդեցիկ լոբբիի ձայնը։

Տիգրան Քոչարյան.- Սա անհեթեթ կթվա, բայց հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պայքարում է հենց հայկական լոբբիի դեմ: Երևանի համար առանցքային երկրներում, որտեղ կան ուժեղ հայամետ կազմակերպություններ, Հայաստանի դեսպաններին հրահանգվել են չշփվել նրանց հետ։ Ասում են, որ նրանք դեմ են Հայաստանի իշխանությանը և սպառնալիք են նրա համար։ Ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել, եթե հայկական լոբբին տարիներ շարունակ ձգտել է ճանաչել Հայոց ցեղասպանությունն արտերկրում, բայց հանկարծ Երևանում հայտնվել է կառավարություն, որը կասկածի տակ է դնում դա։ Դրան, բնականաբար, դեմ են։ Ցավոք սրտի, Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպաններն այսօր աշխատում են հայկական լոբբիստական ​​կառույցների դեմ, որպեսզի նվազի նրանց ազդեցության մակարդակն արտաքին կառավարությունների վրա, քանի որ դա իբր սպառնում է Փաշինյանին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
КСИР Ирана представил свою подземную ракетную базу Трамп готовит более 100 указов с первого дня пребывания в Белом доме Honda показала прототипы своих будущих серийных электромобилейУченые выяснили, чем питались люди 780 тыс. лет назадКатоликос Арам Первый поздравил Джозефа Ауна с избранием на пост президента Ливана РИА Новости: Авиарейсы из Москвы и Еревана в Саратов были перенаправлены на запасные аэродромы В давке в знаменитой мечети Омейядов в Дамаске погибли 4 человека, 16 получили раненияЭнтони Хопкинс выступил с трогательным посланием после потери дома в результате разрушительных лесных пожаров в Лос-АнджелесеТурция назначила нового посла в АзербайджанеПлемянники экс-мэра Дилижана за 16 тысяч долларов поспособствовали отчуждению земли своему знакомому Турцию разъярило возможное присутствие французских сил на сирийской границеПрезидент США Джо Байден в среду выступит с прощальной речьюЧисло жертв пожара в Лос-Анджелесе увеличилось: губернатор призвал провести расследованиеНа Кубани вдвое выросло число дельфинов, погибших из-за разлива нефтепродуктов в Черном мореАэропорты Казани, Нижнекамска и Ульяновска в РФ временно приостановили работуПрезидент Литвы назвал Калининградскую область исторической частью страныШольц блокирует дополнительные поставки оружия Киеву на €3 млрдКанада направит в Калифорнию для борьбы с огнем 250 пожарныхТрамп заявил о подготовке встречи с ПутинымЧисло жертв пожаров в Лос-Анджелесе увеличилось по меньшей мере до 10 человекПостоянный докладчик Европарламента по Армении приветствовала старт процесса по вступлению РА в ЕСJPMorgan удвоил оценку застрахованного ущерба от пожаров в Лос-АнджелесеЕС рекомендовал авиакомпаниям мира не летать в Россию после катастрофы азербайджанского лайнера«Реал» победил «Мальорку» и в финале сыграет с «Барселоной» В охваченном пожарами Лос-Анджелесе задержали подозреваемого в поджогеАрмянский эксперт: Азербайджан никогда не готовился к мируТрамп пообещал обнародовать доклад о неопознанных дронах в СШАЦена фьючерса на золото поднималась выше $2 700 за тройскую унциюАрмения сохранила 74-е место в мировом рейтинге паспортов Более 2000 детей со всей России, а также из Армении, Пакистана, Таджикистана и Узбекистана встретили Новый год в «Артеке» Лукас Селараян официально присоединился к «Бельграно»: он в тройке самых дорогих игроков клуба В Армянском музее Москвы пройдут лекции о Вардгесе Суренянце и Артавазде Пелешяне В Ереване у станции метро «Шенгавит» обнаружено тело мужчины Сегодня.ру: Армению ждет новая эскалация и потеря новых территорий Более 800 родителей израильских солдат обвинили Нетаньяху в безответственном риске жизнями их детейПарламент Ливана избрал 14-м президентом страны командующего вооруженными силами, генерала Джозефа АунаИранский генерал обвинил Россию в том, что она не остановила продвижение повстанцев в СирииДепутат Европарламента: Планы Алиева нарушают суверенитет Армении и международное правоИ в регионах Армении стоимость проезда в общественном транспорте может повыситьсяРоман Григорян стал победителем турнира по шахматам «Рождественский Рапид – 2025» Тигран Назарян из Омска стал лауреатом Рождественского фестиваля творчества Исилькульской епархии РПЦ Медведев: Не удивлюсь, если сбривший бороду Пашинян вспомнит, что Армения – член ОДКБ В Армении с 4 февраля по 18 апреля пройдут учебные сборы резервистов Погода в Армении Министр: Проект вторичного продления срока эксплуатации Армянской АЭС реализуется успешно Правительство Армении освободило две компании от уплаты таможенных пошлин Умер российский стример Спокойнич: подробности, причины, последние дни В Японии на аукционе продали гигантского тунца за 1,3 млн долларов Тему асфальта тоже «бросают к ногам»: «Паст»Ожидаются новые увольнения: «Паст»
Самое популярное