Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչքան վատ՝ այնքան լավ». Հայաստանյան իշխանությունները նահանջում են բոլոր աշխարհաքաղաքական ճակատներում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը չի փորձում պահպանել կամ զարգացնել փաստաթղթերով ամրագրված Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, ընդհակառակը, գնում է այդ հարաբերություններում լարվածության աճ ապահովելու ճանապարհով, ասել է քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը, Երևանը որպես դեսպան ուղարկում է իր հակառուսական հայտարարություններով ու դիրքորոշմամբ հայտնի մարդուն (նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին), սակայն Մոսկվան համաձայնում է ընդունել նրան, գրում է eadaily.com-ը։

«Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ և՛ Երևանը, և՛ Մոսկվան գոհ են երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակից։ Ի՞նչ է դա հուշում: Դա ենթադրում է, որ պաշտոնական Երևանն ամբողջությամբ զիջել է իր ինքնիշխանությունն այլ պետությունների, և Ռուսաստանին ձեռնտու է նման իշխանությունը Հայաստանում, քանի որ նա չի խանգարում ռուս-ադրբեջանական հաղորդակցությանն ու տնտեսական նախագծերին»,- ասել է Գասպարյանը Review հաղորդման ժամանակ: Ըստ քաղաքագետի 2022 թվականին Պրահայի գործընթացից հետո ակնհայտ էր, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում միայն Բաքվի հետ է խոսելու:

 «Իրականում Հայաստանի իշխանություններն էին, որ հրաժարվեցին երկխոսությունից հայտարարելով, որ ձեռք բերված ռուսական զենքը Հայաստան չի հասել, հրապարակայնորեն քննադատեցին ռուսական ջանքերը թե՛ ՀԱՊԿ, թե՛ երկկողմ ձևաչափում»,- հավելել է փորձագետն ասելով, որ ռուսական կողմը, գոնե թղթի վրա, շարունակում է մնալ Հայաստանի միակ դաշնակիցն ու գործընկերը, երկրի անվտանգությունն ապահովողը։

Բնականաբար, նախկինում էլ որոշակի խնդիրներ են ծագել կողմերի միջև, բայց դրանք պետք է լուծվեն, քանի որ անընդունելի է թշնամի դարձնել մի այնպիսի մեծ տարածաշրջանային տերություն, ինչպիսին Ռուսաստանն է։ Ռուսաստանի՝ որպես թշնամի երկրի գործոնի փաստացի ամրագրումն արտաքին քաղաքական օրակարգում դարձել է հայկական ժողովրդավարության ձախողումը, կարծում է քաղաքագետը:

«Այստեղից էլ եզրակացությունը՝ Ադրբեջանը ստացել է ամեն ինչ, մնում է միայն մեկ հարց՝ այսպես կոչված «միջանցքը»։ Եվ հիմա Ռուսաստանը պետք է ձգտի Բաքվի հետ «միջանցքի» շուրջ պայմանավորվածությունների հասնել, քանի որ հայկական կողմը հրաժարվում է այդ կետից։ Այլ տարբերակ չկա, քանի որ Հայաստանի իշխանությունները զբաղված են հեծանիվներով և արևմտյան երկրների հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներով»,- ամփոփել է Գասպարյանը։

Իր հերթին, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը կարծում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները երկիրը դիրքավորում են տարածաշրջանից դուրս, ինչը հանգեցնում է Հայաստանի նկատմամբ տարածաշրջանի երկրների վերաբերմունքի վերանայմանը բացասական ուղղությամբ։

«Եվ այստեղ խնդիրներ են ծագում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի հետ, որը չի դադարում Հայաստանին կոչ անել ինքնահաստատվել տարածաշրջանում», - ասել է նա ProfFact հաղորդաշարի եթերում։

Փորձագետի խոսքով, Թեհրանը հասկանում է, որ արտաքին խաղացողների ներգրավմամբ տարածաշրջանային խնդիրների լուծումը, ինչը փորձում են անել Հայաստանի իշխանությունները, ի վերջո բացասական արդյունքների կհանգեցնի։ Արդյունքում, օգնության դիմաց այդ երկրները կօգտագործեն Հայաստանն իրենց խնդիրները լուծելու և մրցակիցներին՝ ի դեմս Իրանի և Ռուսաստանի, վերացնելու համար։ Եվ այսօր Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ այնքան Ադրբեջանից, որքան Երևանի իշխանություններից:

«Վերջին երեք-չորս տարիներին, ամենաբարձր մակարդակով, Իրանից ակտիվորեն հնչում են հայտարարություններ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության, սահմանների փոփոխման անընդունելիության և տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի մասին։ Եվ կարելի է ասել, որ Իրանն այդ հայտարարություններն ուղղում է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Հայաստանի իշխանություններին։ Ակնհայտ է, որ նրանք հասկանում են, որ տարածքային ամբողջականության սպառնալիքի աղբյուրը ոչ այնքան Բաքվում է, որքան Երևանի զիջողական քաղաքականությունն է»,- ասել է Ղևոնդյանը։

Իսկ թուրքագետ Վարուժան Գեղամյանը հայտնել է, որ Սիրիայում և Լիբանանում մի քանի շաբաթ տևած դաշտային աշխատանքի ընթացքում նրա կարծիքն ավելի է ուժեղացել առ այն, որ Հարավային Կովկասն ու Սևծովյան տարածաշրջանն այժմ դարձել են Թուրքիայի արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունները հետևում թողնելով սիրիական - իրաքյան ուղղությունը: Դա նշանակում է, որ Թուրքիան Հայաստան է ուղարկելու իր լավագույն մասնագետներին՝ դիվանագետներին, զինվորականներին, տնտեսագետներին Անկարայի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Առաջնահերթը թուրքական ազդեցության գոտու հետագա ընդլայնումն է Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայից մինչեւ Բալկաններ ձգվող տարածքի առավելագույն հզորացումը, տարածաշրջանային գերտերության կարգավիճակի հաստատումը, և «Զանգեզուրի միջանցք» ծրագիրն այս նպատակին հասնելու առանցքային քայլերից մեկն է: Հետևաբար, Թուրքիայի ճնշումը Հայաստանի վրա առաջիկա ամիսներին էլ ավելի կաճի։ Նշված մտադրություններն ամեն գնով թաքցնելու համար հանրային տիրույթում կքննարկվեն ամեն անլուրջ բան ու մանրուք, ինչը հաջողությամբ արվել է վերջին շաբաթներին: Մինիմալը, որ հիմա կարող է անել Երևանը, դա այդ հիմար քննարկումներին չմասնակցելն ու իրական օրակարգի մասին խոսելն է։

Ինչ վերաբերում է երկրում տիրող իրավիճակին և քաղաքական առճակատմանը, ապա «Ընկեր գեներալ» հեռագրային ալիքը մատը զարկերակի վրա է պահում և կիսվում իր դիտարկումներով.

«ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼ.

Տավուշյան բողոքի շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հանել է գաղտնիության շղարշը, թե ինչ է սպասվում Հայաստանին աշնանը, թե ինչպիսին է լինելու Փաշինյանի ռեժիմի դեմ պայքարի մարտավարությունը: Նա ասել է.  «Պայքարը չի տևի մինչև 2026 թվականի ընտրությունները: Ոչ ոք հակված չէ ամեն ինչ հետաձգել ավելի ուշ ժամանակի։ Մենք էլ ենք պատրաստվում, ինչպես և թշնամին։ Երբ ասում եմ «թշնամի» նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին, քանի որ նրանք մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներ են»։

Ակնհայտ է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քաղաքական շտաբում քննարկումներն ավարտվել են։ Իսկ հաջորդ խորհրդարանական ընտրությունների մասին հենց արքեպիսկոպոս Գալստանյանի հիշատակումը վկայում է այն մասին, որ եղել է նման տեսակետ՝ պայքարի ակտիվ փուլը հետաձգել տարիներով մինչև նախընտրական քարոզարշավը։ Ինչն իր հերթին վկայում է այն քայլի հետևանքների սթափ գնահատման մասին, որին բոլորը դրդում են խորհրդարանական ընդդիմությանը, նկատի ունեմ պատգամավորական մանդատներից հրաժարվելը։ Բազկաթոռ- փորձագետների մեծամասնության կարծիքն այն է, որ դա իբր խորհրդարանական ճգնաժամ կառաջացնի և կհանգեցնի արտահերթ ընտրությունների։ Իմ կարծիքով դա նման բանի չի հանգեցնի։ Սահմանադրական դատարանը կկայացնի Փաշինյանի թելադրած վճիռը, և միակ հետևանքը կլինի 35 գործազուրկի աշխատանք գտնելու քաշքշուկը։ Ըստ երևույթին, այս տեսակետը գերակշռել է նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության վերջերս կայացած փակ հանդիպմանը։ Այս դեպքում ինչպե՞ս է Բագրատ Գալստանյանը ցանկանում սասանել Փաշինյանի իշխանությունը։ Իրականում կա միայն մեկ տարբերակ՝ քաղաքացիական անհնազանդության լայնածավալ ակցիաներ և կառույցների ու իշխանությունների գործունեության արգելափակում»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Тему асфальта тоже «бросают к ногам»: «Паст»Ожидаются новые увольнения: «Паст»«Всех статей Уголовного кодекса Армении будет недостаточно, чтобы судить Никола Пашиняна»: «Паст»В Армении отремонтируют памятники, посвященные памяти погибших в Великой Отечественной войне: «Паст»Решение по делу Карена Акопяна затягивается уже полтора месяца: какую позицию сегодня выскажет апелляционный суд? «Паст»На фестивале в Индии взбесившийся слон напал на людей: ранены по меньшей мере 17 человекФранция призвала Еврокомиссию предпринять жесткие действия в отношении Илона МаскаПольша и страны Балтии занимаются обеспечением энергетической инфраструктуры, необходимой для отсоединения от РФЗаявление партии «НАЦИОНАЛЬНОЕ ЕДИНСТВО АРМЯН»Экс-омбудсмен Армении: Нам необходимо выйти из плена пропаганды власти партии «Гражданский договор»В Китае произошло землетрясение магнитудой 5,5Аляска подала в суд на правительство США из-за ограничения бурения скважинФидан допустил проведение военной операции против курдских формирований в СирииФильмы «Адмирал Исаков» и «Маршал Баграмян. Искусство Победы» будут представлены на фестивале Правильного кино в Москве Земельный участок в общине Ахавнадзор возвращен государствуЭлина Аванесян победила Гретье Миннен и вышла в четвертьфинал WTA-250 в Хобарте Нефть продолжает дорожать после роста накануне, Brent до $77,37 за баррель Armenpress: Ответ премьер-министра Армении президенту Азербайджана В ближайшее время состоится встреча комиссий по делимитации границы между Арменией и АзербайджаномНАТО распределит среди своих стран ответственность за потребности УкраиныТрамп опубликовал карту США с присоединенной КанадойАрмения стоит перед дилеммой либо новой войны, либо новых односторонних уступокБлинкен и глава МИД Японии обсудили ситуацию вокруг Nippon Steel и U.S. SteelВ Саудовской Аравии затопило два священных городаВСУ добились тактических успехов в Курской областиВ Ереване предотвращено самоубийство молодой женщиныВ Армении спасатели вызволили из снежного плена 10 автомобилей В Больнице для осужденных 35-летний заключенный порезал себе руки бритвой Минсоцоб Армении выступил с новым заявлением для арцахцевБелый дом отказывается обсуждать иски Nippon Steel и U. S. Steel к Байдену Литва закупила 5 млн таблеток йода на случай аварии на БелАЭС В рейтинг сильнейших самбистов 2024 года вошли 5 армянских спортсменов из России Ансамбль «Ашуг» выступит в Санкт-Петербурге Яна Егорян стала победительницей первой российской серии Гран-при Число погибших при землетрясении в Тибете выросло до 95 Армянская Апостольская церковь отмечает праздник Рождества и Богоявления Зеленский заявил, что Лукашенко извинялся перед ним за удары по Украине с территории Беларуси В пожаре в одной из квартир Ереване погибли два человека Израильский авиаперевозчик после заявлений Алиева приостановил полеты из Тель-Авива в Москву до конца мартаПутин поздравил с Новым годом и Рождеством действующих и бывших глав АрменииВ Армении тарифы на электроэнергию для потребителей останутся неизменнымиПремьер-министр Словакии обратился к руководству ЕС в связи с отказом Украины обеспечить транзит газаДействующий президент Хорватии лидирует по итогам первого тура выборовСледующий год будет для нас годом огромной работыЛавров: Москва готова к нормализации отношений с ТбилисиЛидер «Талибана» запретил строить окна в зданиях, из которых открывается вида на места, «используемые женщинами»Джо Байден объявил 9 января 2025 года Днем траура в связи с кончиной Джимми КартераДевятилетний мальчик вместе с бандой юных преступников угонял автомобили и нападал на водителейУченые создали робота с «человеческими руками», владеющего техникой массажаГенрих Мхитарян стал лучшим футболистом Армении 2024 года
Самое популярное