ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի պատվիրակությունը կժամանի Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.
1. Կազմակերպել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2024 թվականի դեկտեմբերի 6-12-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի պատվիրակությունների ընդունելությունը:
2. Ազգային ժողովի պետականիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակություններին:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին: