ԱԳՆ-ն ամփոփել է Միրզոյանի այցը Ֆինլանդիա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․
«ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ այս շաբաթ Ֆինլանդիա կատարած այցի ամփոփում․
Այցի շրջանակներում քննարկումները հիմնված էին Հայաստանի և Ֆինլանդիայի միջև զարգացող օրակարգի վրա, որը ներառում է՝
քաղաքական երկխոսություն և պատրաստակամություն խթանելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ներառյալ առևտուրը,
ժողովրդավարական արժեքների հարգման հարցում ամուր հանձնառություն և բարեփոխումներ, դրանց աջակցություն,
գործընկերություն ԵՄ շրջանակներում և այլ տարբեր ձևաչափերում,
տարածաշրջանային զարգացումներ։
Այցի հանդիպումների օրակարգը ներառեց՝
հանդիպումներ Ֆինլանդիայի նախագահի և խորհրդարանի նախագահի հետ,
հանդիպումներ ԱԳ նախարարի և ԵՄ հարցերով նախարարի հետ,
կլոր սեղան քննարկում Ֆինլանդիայի ԱԳՆ-ում՝ պաշտոնյաների, փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ,
քննարկում խորհրդարանի ղեկավար կոմիտեում։