«Ինչո՞ւ Հայաստանը չդարձավ «Անդրկովկասյան Իսրայել»»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀետաքրքիր է այն, թե ինչո՞ւ Հայաստանից չստեղծվեց «Անդրկովկասյան Իսրայել», գրում է periskop.su-ն: Թվում է, թե հրեաներն ու հայերն իրենց հիմնական հատկանիշներով շատ նման ազգեր են, և դրա հնարավորությունները շատ էին։
Դատեք ինքներդ.
1) երկու ժողովուրդներն էլ շատ հին են, հսկայական պատմությամբ
2) բազմիցս ենթարկվել են հետապնդումների, փոխել են իրենց բնակության տարածքները, ցրվել և նորից հավաքվել
3) երկուսն էլ ամուր ինքնություն ունեն, յուրահատուկ կրոն ու ավանդույթներ, որը պահպանվել է նույնիսկ անբարենպաստ պայմաններում
4) նրանց շուրջը միշտ ուժեղ թշնամիների ծով է եղել, որոնք ունեն տարբեր հավատքներ և հողային պահանջներ
5) երկուսն էլ ունեն հսկայական համաշխարհային սփյուռք, որը մեծ ազդեցություն ունի բազմաթիվ երկրներում, և որի քանակը մի քանի անգամ ավելի մեծ է, քան բուն պատմական հայրենիքի բնակչությունն է
6) նոր կազմավորման սկզբում երկու երկրներն էլ ունեին հզոր ռազմական ավանդույթներ, հրեաները Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ էին, հայերը խորհրդային սպաներ էին Աֆղանստանում փորձառությամբ։
Սակայն հրեաները սկսեցին կաթիլ-կաթիլ հավաքվել, ապա շարունակաբար աճել իրենց համար ընտրելով ուժեղ հովանավորի, իսկ հայերը, ընդհակառակը, սկսեցին պակասել ֆորմալ անկախություն ձեռք բերելուց հետո և բազմաուղղվածություն խաղալ։ Ավելին, սկզբում հայերը վիթխարի առավելություն ունեին ադրբեջանցիների նկատմամբ ուժեղ պրոֆեսիոնալ զինվորականների առկայության տեսքով, և դա նույնիսկ ավելի զգալի էր, քան հրեաներն ունեին արաբների նկատմամբ 1947 թվականին։
Բայց վերջին 70 տարիների ընթացքում իսրայելական «կաթիլն» աճել է ավելի քան 7 անգամ վերածվելով լուրջ ուժի, շուտով երկրի բնակչությունը կհասնի 10 միլիոնի։
Իսկ հիմա, ուշադրություն, հայերը (իրենց տարածքում): 70 տարում նրանց աճը եղել է մի փոքր ավելին քան կրկնապատիկն է, բացի դա ԽՍՀՄ փլուզումից հետո ավելի քան կես միլիոն հայ է փախել Հայաստանից։ Նրանք չգիտես ինչու չեն ցանկանում կառուցել իրենց ուրույն Անդրկովկասյան Իսրայելը։ Չնայած այն հանգամանքին, որ նրանց համաշխարհային սփյուռքը գնահատվում է 12-ից 15 միլիոն: Այսինքն կա ռեսուրս, որտեղից կարելի է ներգրավել բնակչությանը։ Բայց ոչ, հայերը չեն ուզում ապրել իրենց գեղեցիկ Հայաստանում։ Եվ չգիտես ինչու չեն զարգացրել իրենց բանակը՝ 1992-94 թվականների նվաճումների պաշտպանին։ Եվ շարժվել են ետ ու առաջ՝ գունավոր հեղափոխություններով և բազմավեկտոր նոպաներով: Բայց կարող էին չէ 100 %-ով հույս դնել Ռուսաստանի վրա որպես պաշտպանի և դժվար թե սխալվեին։
Երկու աշխարհ՝ երկու շապիրո, մի խոսքով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը