Արաբկիր ԲԿ-ում մահացած երեխային հասցրել են ինքնասպանության. ՔԿ
ԻՐԱՎՈՒՆՔԱրաբկիր ԲԿ-ում անչափահասի մահվան դեպքի առնչությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, Tert.am-ին հայտնեց ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Նախաքննություն է իրականացվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել և սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Արաբկիր» ԲԿ-ն:
«Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, և բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել: