Ալյասկայի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱլյասկայի Ադակ կղզուց 85 կմ հարավ-արևմուտք 6,4 մագնիտուդով երկրաշարժ է եղել։ Դրա մասին հայտնել են Միացյալ Նահագների երկրաբանական ծառայությունից։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնն, ըստ նախնական տվյալների, գտնվել է հյուսիսային լայնության 51,28 աստիճան և արևմտյան երկայնության 177,42 աստիճան կոորդինատներով կետում, հայտնում է news.cn-ն։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 43 կմ խորության վրա։