Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով նախարար է զոհվել. լրատվամիջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի փախստականների հարցերով նախարար Խալիլ Հաքքանին զոհվել է Քաբուլում ահաբեկչության հետևանքով, գրում է ՌԻԱ Նովոստին՝ տեղական լրատվամիջոցներին հղումով։
Հաքքանին Աֆղանստանում պատերազմի ժամանակ միջոցներ է հավաքել «Թալիբան»-ի համար արտասահմանում և ընդգրկվել է ԱՄՆ-ի՝ ամենափնտրվող ահաբեկիչների ցուցակում:
Ըստ Tolo news-ի՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ։