Եվրոպան կօգնի վերականգնել Սիրիան. Շոլց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպան կօգնի Սիրիային վերակառուցման հարցում։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Բոլոր տառապանքներից հետո բոլոր սիրիացիներն արժանի են ապրելու ազատ և ապահով», - ասել է նա:
Ըստ Շոլցի՝ դրա ապահովումը երկրի նոր ղեկավարության ամենակարևոր խնդիրն է։ Նա խոստացել է այս հիմքով համագործակցել սիրիական իշխանությունների հետ և օգնություն ցուցաբերել վերակառուցման գործում
Կանցլերը հիշեցրել է, որ հարյուր հազարավոր սիրիացիներ ներկայումս ապրում են Գերմանիայում։ Նա նշել է, որ նրանք, ովքեր հաջողությամբ ինտեգրվել են և աշխատանք են գտել, կարող են ապահով լինել երկրում։ Իսկ փախստականների մի մասը հույս ունի, որ շուտով կկարողանա վերադառնալ հայրենիք։