Էրդողանը հայտնել է Թուրքիային Սիրիայի տարածքները միացնելու պլանների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍակարիայում կուսակիցների առջեւ ելույթի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է «վերանայել Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները եւ սիրիական տարածքները (նախկինում՝ օսմանայան նահանգ) միացնել Թուրքիայի կազմին», տեղեկացրել է «Թուրքիայի գլխավոր նորություններ» թելեգրամ-ալիքը։
«Հետաքրքիր է, թե ինչ տեղի կունենար, եթե այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմը վերափոխում էր սահմանները մեր տարածաշրջանում, պայմաններն այլ լինեին։
Քաղաքները, որոնք մենք անվանում ենք Հալեպ, Իդլիբ, Դամասկոս եւ Ռաքքա, կդառնան մեր նահանգները, ինչպես Անթեփը, Հաթայը եւ Ուրֆան»,- մեջբերել է ռեսուրսն Էրդողանին։