Հաջորդ տարի Ռուսաստանը հաղթանակ ակնկալելու հիմքեր ունի․ Մեդվեդև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ հաջորդ տարի Ռուսաստանը հաղթանակ ակնկալելու հիմքեր ունի։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Մենք նոր տարի ենք մտնում շատ լավ արդյունքներով, և սա հիմք է մեր ուզած ամենակարևոր բանի վրա հույս դնելու, և ես և դու հաղթանակ ենք ուզում», - ասել է Մեդվեդևը շաբաթ օրը կայացած կուսակցության համագումարում: