Թրամփը Ռիչարդ Գրենելին նշանակել է հատուկ առաքելություններով բանագնաց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹրամփը Ուկրաինայի հարցով իր խորհրդականներից մեկին՝ Ռիչարդ Գրենելին, նշանակել է հատուկ առաքելություններով բանագնաց։
Նա կաշխատի աշխարհի ամենալարված կետերում, այդ թվում՝ Վենեսուելայում և Հյուսիսային Կորեայում, ասվում է հայտարարության մեջ։
Գրենելը մշակել է ուկրաինական հակամարտության կարգավորման 3 սցենարից մեկը, գրում է Reuters-ը։
Գրենելն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին, և որ Ուկրաինայի խնդիրը պետք է լուծի Եվրոպան։ Նա նաև մեղադրել էր Բայդենին հակամարտությունը սրելու մեջ՝ թույլ տալով ATACMS հրթիռներ արձակել Ռուսաստանի խորքերը: