5,4 մագնիտուդ ուժգնությամբ ուժգին երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կիրակի առավոտյան Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի մերձակայքում, 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային տնօրինության մամուլի ծառայությունը՝ հղում անելով ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղին։
Սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 5,4 բալ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կրոնոցկի ծովածոցի ջրերում՝ Միլկովո մունիցիպալ շրջանի Միլկովո գյուղից 164 կմ դեպի արևելք՝ 123 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են մինչև երկու բալ ուժգնությամբ Պետրոպավլովսկ-Կամչատսկի և Վիլյուչինսկի քաղաքային շրջանների առանձին հատվածներում, ինչպես նաև Էլիզովսկի մունիցիպալ շրջանում։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ Ոչ ոք չի տուժել, վնասներ չկան։