Երկրագնդի խորքերում մաքուր վառելիքի հսկայական պաշարներ կան. դրանք հարյուրավոր տարիներով էներգիայով կապահովեն մարդկությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳիտնականները կարծում են, որ մեր մոլորակի խորքերում թաքնված է տրիլիոնավոր տոննաներով ջրածին, որը թույլ կտա մարդկությանը հրաժարվել հանածո վառելիքից, սակայն առայժմ հայտնաբերվել է այդ կարևոր տարրի պաշարների միայն աննշան մասը, գրում է focus.ua-ն:
Երկրի մակերևույթի տակ թաքնված է մոտավորապես 6,2 տրիլիոն տոննա ջրածին, կարծում են գիտնականները: Դա մոտավորապես 26 անգամ ավելի է, քան նավթի քանակությունը, որը դեռ մնում է հողում: Բայց այն, թե որտեղ են գտնվում ջրածնի այդ բոլոր պաշարները, գիտնականները դեռ հստակ չգիտեն, քանի որ նրանք հայտնաբերել են միայն մի քանի այդ արժեքավոր տարրով պահեստարաններ: Գիտնականները կարծում են, որ այդ ջրածնային պահեստարանների նույնիսկ փոքր մասի շահագործումը կարող է մարդկանց ազատել ավելի քան 200 տարի շարունակվող հանածո վառելիքից կախվածությունից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը