Պետդումայում վերծանել են ԽՍՀՄ տարիներին Հայաստանի սահմանների մասին Փաշինյանի հայտարարությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԽՍՀՄ-ի ժամանակ հանրապետության սահմանների մասին, կարող էր ակնարկել, որ Երևանը պատանդ է պահվում Արևմուտքի կողմից, news.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։
«Փաշինյանն իր համար հերթական արդարացումն է հորինել Ղարաբաղը փաստացի հանձնելու համար: Բանն այն է, որ այդ տարածաշրջանն իրոք պատկանում էր ԽՍՀՄ-ի կազմում գտնվող Ադրբեջանի Հանրապետությանը, ինչը նշանակում է, որ փլուզումից հետո էլ, միջազգային իրավական բոլոր նորմերով, ստացվում է այնպես, որ այն պետք է նրա մաս կազմի։ Ընդ որում մինչև Խորհրդային Միության ստեղծումը Հայաստանն իրականում բուֆերային գոտի էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որը նաև վերահսկվում էր արևմտյան կառույցների կողմից»,- ասել է Ժուրավլևը։
Ըստ նրա Փաշինյանը գուցե՞ ակնարկում է, որ չի ցանկանում 1920-ականների սկզբի դեպքերի կրկնություն, և այդ կերպ փորձում է օգնություն խնդրել Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից։ «Միգուցե՞ Փաշինյանը հիմա ազդանշան է տալիս, որ չէր ցանկանա կրկնել 1920-ականների սկզբի իրադարձությունները, երբ երկիրը կառավարում էր Անտանտը, և միայն ԽՍՀՄ-ին միանալն ի վերջո օգնեց պահպանել և՛ հայկական պետականությունը, և՛ հայ ժողովրդին: Սա միջոց է ակնարկելու, որ ինքն Արևմուտքի պատանդն է, և օգնություն է խնդրում Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, որտեղից նա հրապարակավ սպառնում է հեռանալ»,- եզրափակել է Ժուրավլևը։
Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ հանրապետության կողմից խորհրդային սահմաններից հրաժարվելը կնշանակի ինքնիշխանությունից հրաժարում։ Նրա խոսքով, միջազգայնորեն ճանաչված տարածքը կարևոր է Երևանի համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը