Մոսկվայի մերձակայքում պայթել է ռազմատրանսպորտային Ան-72 ինքնաթիռը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Օստաֆևո օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել:
Պայթել է ՌԴ-ին պատկանող Ան-72 ռազմատրանսպորտային ինքնաթիռի գլխավոր էլեկտրակայանը։
Այս մասին «Տելեգրամ»-ում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը (GUR):
Հետախուզության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 12-ին։
«Ռուսական ինքնաթիռի գնահատված արժեքը կազմում է մոտ 4,5 միլիոն դոլար»,- ասվում է հաղորդագրության մեջ: