Այսօր երեկոյան Հայաստանի առանձին շրջաններում թույլ ձյուն է սպասվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Այսօր երեկոյան Հայաստանի առանձին շրջաններում թույլ ձյուն է սպասվում](/timthumb.php?src=disc/22-12-24/19fd264ccc4d3d62b76bd101e077b9f7.jpg&w=780)
Այսօր երեկոյան Հայաստանի առանձին շրջաններում թույլ ձյուն է սպասվում։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Դեկտեմբերի 23-ին, 24-ի ցերեկը, 25-ին և 26-ին տեղումներ չեն գրանցվի։
«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր երեկոյան թույլ ձյուն է սպասվում նաև Երևանում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +4–ից +6–ի, իսկ գիշերը` -2-ից -4-ի սահմաններում։