Արամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արամ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարության թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից»:
Նշենք, որ մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնին նշանակվել է Եփրեմ Ալեքսանյանը։