Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍվերդլովսկի մարզի Կրասնուրալսկ քաղաքում կինը վիրավորել է իր երկու երեխաներին, ապա ինքնասպան եղել։
Դեպքի մասին հայտնել է տեղի բնակիչներից մեկը։ Նա տեսել է վիրավոր 7-ամյա տղայի, ով կարողացել է հասնել հարեւան տան մուտքի մոտ։ Այս պահին բնակարանից դուրս է եկել ինը տարեկան մի աղջիկ։ Այս մասին հայտնել է շրջանային ՆԳՆ-ն։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, ցուցաբերվում է օգնություն, հայտնել է մարզային քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։