Մեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇաբաթ օրը վաղ առավոտյան Սոչիում մի քանի ժամվա ընթացքում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի շարք է տեղի ունեցել, որի պատճառը երիտասարդ Կովկասյան լեռների աճն է, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է հանգստավայրի սեյսմոլոգիական կայանի ղեկավար Ելենա Կարպովիչը։
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում երկրաշարժեր են եղել, ամենաուժեղը եղել է 05.47-ին (Երևանի ժամանակով): Մագնիտուդի ուժգնությունը 3,5 է, իսկ զգացվածության առումով այն կկազմի 2-3 բալ»,- ասել է նա։
Մասնագետը նշել է, որ ցնցումների մոտավոր աղբյուրը գրանցվել է լեռներում՝ հանգստավայրի Լազարեւսկի շրջանի ուղղությամբ՝ Բիթխա միկրոշրջանից մոտավորապես 20 կմ հեռավորության վրա։
Վնասի մասին հայտարարություններ կամ բողոքներ բնակիչներից չեն ստացվել։