Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈստիկանությունը երեկ հերթական հակաօրինական գործողությունն է սկսել՝ Հրազդանի կիրճում ձերբակալելով փաստաբան Արսեն Բաբայանին, «Հայրենիք» կուսակցության մի քանի այլ անդամների, որոնք կուսակցության մեքենայով ուղևորվում էին սնվելու։ Բերման ենթարկվածների մոտ զենք են փնտրել և, բնականաբար, չեն հայտնաբերել։ Բաբայանին ավելի ուշ ազատ են արձակել, իսկ իշխանությանը սպասարկող մի խումբ լրատվամիջոցներ փորձում էին կեղծիքներ տարածել։
Գործող իշխանությունները, մի կողմից «ժողովրդավարության բաստիոնի» հեքիաթներ փչելով, մյուս կողմից Հայաստանը վերածում են բռնապետության։ Իսկ ընդդիմադիր գործիչների դեմ բռնաճնշումների ահագնացող թափը վկայում են՝ փաշինյանական վարչախումբը նոր դավադրությունների է պատրաստվում, իսկ ուղիղ եթերում ձվածեղ պատրաստելն ու այլ անհեթեթ տեսանյութերը բավարար ազդեցություն չեն ունենում հանրային տրամադրությունների շեղման հարցում։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանություններն առաջիկայում հետապնդումներին, բռնաճնշումներին ավելի մեծ թափ են հաղորդելու։ Փաշինյանը պատրաստվում է անդառնալի և ցավոտ զիջումների, իսկ ընդդիմադիրների դեմ քայլերը միանգամից «մեկ կրակոցով երկու նապաստակ» են։ Մի կողմից ապահովում են տեղեկատվական ֆոնը, մյուս կողմից՝ հնարավոր դիմադրողներին մեկուսացնելու հարց են լուծում։
Նինա Ոսկանյան