Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են, որոնք բախվում են ավերիչ անտառային հրդեհներին. այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք համերաշխ ենք բոլոր տուժածների, ներառյալ Լոս Անջելեսում և ամբողջ Կալիֆոռնիայում մեր կենսունակ հայ համայնքի հետ: Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,- նշել է Փաշինյանը։
Նշենք, որ հունվարի 7-ից Կլաիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի: