ՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՌՀ-ն կարող է արգելափակել «Ռոսիա 1» հեռուստաալիքում Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ հնարավոր է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը ևս արգելվի ՀՀ-ում, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ասաց. «Այո՛, միանշանակ», գրել են ԶԼՄ-ները։
Russia Today գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը News.ru-ի հետ զրույցում ասել է, որ չգիտի, թե հեռուստածրագրում որ հայտարարությունն է դժգոհություն առաջացրել։