Պետդումայում բացատրել են, թե ինչու է Փաշինյանը դարձել հայ ժողովրդի դավաճան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է ինքնասպանության ճանապարհով, ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչովը։ News.ru-ի հետ զրույցում խորհրդարանականն ընդգծել է, որ Ռուսաստանում հանրապետության անդամակցությունը Եվրամիությանը համարվում է Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու սկիզբ։ Պատգամավորի խոսքով Փաշինյանի գործողությունները կարելի է անվանել դավաճանություն հայ ժողովրդի նկատմամբ.
«Կարծես թե Հայաստանի իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, վերջապես ընտրել են ինքնասպանության ճանապարհը: Ռուսաստանում Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու քննարկումը դիտարկում են որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ։ Փաշինյանի գործողությունները բացահայտ ոչ պրոֆեսիոնալ են և դավաճանություն իր ժողովրդի նկատմամբ»,- պարզաբանել է Տոլմաչովը։
Պատգամավորի խոսքով հետխորհրդային հանրապետությունների շրջադարձը դեպի Արևմուտք ձեռնտու է միայն արտասահմանյան գաղութատերերին։ Նա կարծիք է հայտնել, որ դա հասկանում են բոլորը, բայց Փաշինյանը իրականության մասին իր պատկերացումներն է կազմել։
«Հայաստանի ապագան մտահոգությունների տեղիք է տալիս, և դա միայն տնտեսությանը չի վերաբերում, չնայած դա այն ոլորտն է, որտեղ եվրոպացիները չեն ողորմում եկվորներին: Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունն է վտանգի տակ։ Մեկ-երկու անգամ եվրոպացիները կկազմակերպեն հերթական համաձայնագիրը, իսկ հայերը, կորցնելով Ռուսաստանի աջակցությունը, կարող են պարզապես կորցնել իրենց երկիրը»,- հավելել է պատգամավորը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ենթադրում է նրա դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Նա կանխատեսել է Հայաստանում գների բարձրացում, էլեկտրաէներգիայի թանկացում, արտահանման 70-80 %-ով կրճատում և անվիզա ռեժիմի դիմաց բնակչության թվաքանակի նվազում, ինչպես նաև բնակչության եկամուտների և աշխատատեղերի կորուստ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը