Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Համադան նահանգում, երկու օդաչուներն էլ ողջ են մնացել։ Այս մասին հայտնել է նահանգի փոխնահանգապետ Համզե Էմրայը։
Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Կաբուդրահանգ շրջանում։
«Բարեբախտաբար, երկու օդաչուներին էլ հաջողվել է վթարից առաջ կատապուլտի ենթարկվել»,- հավելել է փոխնահանգապետը։
Երկու օդաչուներն էլ թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։