Մեր թևը կnտրվեր, որ ընտրեցինք այս կառավարությանը. տնտեսվարողները կառավարության դիմաց են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓաստացի մեզ որևէ մեկը չի մոտենում, մեր ընտրած կառավարությունն է, մեր թևը կոտրվեր, որ ընտրեցինք այս կառավարությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության դիմաց բոողքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը:
«Մենք պահանջել ենք, որ մարդու իրավունքների պաշտպանին կանչեն, զանգել են դեռ չի եկել:
Ոչ ոք մեզ չի լսում, մենք շարունակելու ենք պայքարել այնքան, մինչև դրական լուծում չստանանք:
Դրական լուծումն այն է, որ ժողովուրդը ու կառավարությունը համագործակցեն իրար հետ գան մի մտքի, որ տեսնեն ոնց անեն: Այնպես չէ, որ այստեղ կանգնած քաղաքացիները չեն ուզում հարկ վճարել, բոլորն էլ վճարում են, բայց ուզում են պարզեցվի, ավելորդ ծախսեր չանեն, որովհետև խոշոր սուպերմարկետներ կամ խանութներ չի, որ անձնական հաշվապահներ ունենանք: Թող պարզեցնեն, որ մեզ հասանելի լինի ու, որ ամենակարևորն է՝ բանկային համակարգ իրավունք չունեն մտնելու, դա իմ ներքին անձնական ընտանեկան գաղտնիքն է, շատ դեպքերում կինն ամուսնու գաղտնիքը չգիտի: Եթե ես հարկային խախտում կանեմ, թող դատարանից թուղթը վերցնի, գա ստուգի ինձ, բայց ինքը իրավունք չունի իմ անձնական տարածք, իմ բանկային համակարգը մտնի»,- ասաց նա: